Mediamonitor.am-ը գրում է.
Համարվում է, որ կանայք սիրում են երկար ժամանակ անցկացնել հայելու առջև: Բայց պարզվում է, որ տղամարդիկ հայելու մեջ նայում են շատ ավելի հաճախ, քան կանայք:
Դա պարզ է դարձել հազարավոր բրիտանացիների մասնակցությամբ հարցման ժամանակ: Պարզվել է, որ տղամարդիկ օրական հայելու մեջ նայում են միջինը 23 անգամ, մինչդեռ կանայք`ընդամենը 16 անգամ: Ընդ որում, եթե կանայք դա անում են իրենց արտաքին տեսքը ստուգելու համար, ապա ուժեղ սեռի ներկայացուցիչները դա անում են իրենցով հիանալու համար:
Տղամարդիկ նայել են հայելու մեջ միջինը 10 րոպե: Իսկ որոշ ինքնասիրահարված տղամարդիկ նույնիսկ 30 րոպե:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել