Երբեմն կանայք մտածված իրենց կյանքը բարդացնում են և հետո սկսում բողոքել:
Ուզում եմ մի փոքրիկ օրինակի վրա դա ներկայացնել ;)
Կինը որոշեց պատրաստել մի պարզ աղցան՝ հաճոյանալու համար իր ընտանիքին: Խաշած հավից մնացել էր միայն դոշը, որը ոչ ոք չէր ուտում: Աղցանի մեջ պետք էին արքայախնձորի կտորներ: Տարայից օգտագործեց պտուղները, իսկ հյութը մնաց:
Խմել չէր ուզում, թափել ափսոս էր...
Հիշեց մի կարկանդակի բաղադրատոմս, որի մեջ պետք էր ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐԻ ՀՅՈՒԹԸ:
Պատրաստեց, բայց այդտեղ էլ պետք էին ձվի դեղնուցները: Սպիտակուցները մնացին: Մտածեց, որ նույնիսկ եթե դնի սառնարանում, հետո դեն է գցելու: Կարելի է պատրաստել բեզե՝ հեշտ, արագ, համեղ...
Բեզեն պատրաստելու համար օգտագործեց լիմոնի կեղևը, իսկ միջուկը մնաց: Ափսոս էր դեն նետել...
Ահա, կարելի է սոուս պատրաստել աղցանի համար: Այստեղ էլ օգտագործվեց մեկ գլուխ սոխի կեսը: Ի՞նչ անել մյուս կեսը: Կարելի է պատրաստել ևս մի հիանալի սոուս սպագետտիի համար: Բացեց տնական պատրաստված տոմատի պահածոն: Օգտագործեց տարայի կեսը: Ի՞նչ անել մյուս կեսը, երկար չի մնա բաց վիճակում, կփչանա: Չէ՞ որ ամբողջ ամառ տանջվել ու պատրաստել է: Մտածեց-մտածեց ու որոշեց բորշչ պատրաստել մնացած տոմատով, բայց, ավաղ, բազուկ չկար սառնարանում: Արագ հագնվեց, վազեց խանութ, գնեց բազուկ, կարտոֆիլ, թթվասեր, կաթնաշոռ, ատամի մածուկ, գուլպաներ (զեղչով), հողաթափեր (նույնպես ակցիա էր), մի քանի տուփ օճառ (на всякий случай): Հետդարձի ճանապարհին մտավ բանկ, մուծեց կոմունալները, մտավ կոշիկի վերանորոգման կետ, վերցրեց կոշիկները, չմոռացավ երեխաների համար գնել թարմ հաց՝ սենդվիչներ պատրաստելու համար, որ դպրոց տանեն ու այսքանից հետո կիսամեռ մտավ տուն:
Պատրաստեց բորշչը՝ արդեն ուշադրություն չդարձնելով՝ ավելացե՞լ է մի բան, թե՞ ոչ:
Գիշեր է արդեն, բոլորը կուշտ են, երջանիկ են, իսկ նա հոգնած ընկել է բազկաթոռի մեջ: Մեջքը ցավում է, ոտքերը պոկվում են, ձեռքերն արդեն չի զգում: Հոգնածությունից նույնիսկ քնել չի կարող ...
Հիմա սա ինչի՞ եմ պատմում...
Ասեմ՝ ինչի...
Սիրելի՛ կանայք, մեկ-մեկ խմեք էդ անիծյալ ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐԻ ՀՅՈՒԹԸ :)))
P.S. Мысль китайского философа Чанг Инг Ю:
Тот, кто в течение дня активен, как пчела, силен, как бык, вкалывает, как лошадь и приходит вечером домой уставшим, как собака, должен проконсультироваться с ветеринаром: есть большая вероятность, что он осел.