Արդեն չեմ էլ հիշում, թե դպրոցն ավարտելիս ինչ զգացողություններ ունեի, բայց լավ եմ հիշում, որ անհամբեր սպասում էի վերջին զանգին: Հիմա էլ կարոտով եմ հիշում դպրոցական տարիները: Այս տարվա շրջանավարտներն էլ կյանքի դռնով անցնելուց հետո կարոտով են հիշելու ծնողների խորհուրդներն ու դասղեկի անմնացորդ նվիրումը, ընկերության ծիլերն ու հնարամտության դրսևորումները, առաջին սերն ու տնօրենի վերջին նախազգուշացումը…
Սիրելի՛ շրջանավարտներ, թող հաջողության աստղը դառնա ձեր մշտական ուղեկիցը, սերն ու երջանկությունը մշտապես թագավորեն ձեր սրտերում: Սիրելի՛ տնօրեններ, ուսուցիչներ և ծնողներ` աշակերտներն առաջին հերթին հենց ձեզ են պարտական հասունության և դպրոցը հաջողությամբ ավարտելու հարցում, թեպետ դա հասկանալու համար նրանց դեռ ժամանակ է պետք: Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին Վերջին զանգի՝ անմոռանալի տոնի առթիվ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել