Վերջին տարիներին որոշ հանրակրթական և նախադպրոցական կազմակերպություններում, սննդի անվտանգության և սանիտարական պայմանների հետ կապված, արձանագրվել են մի շարք խախտումներ:
Այդ խնդրի լուծման համար գործադիր մարմնի կողմից ընդունված նոր որոշմամբ հանվում է սահմանված ստուգումներ իրականացնելու արգելքը հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում:
Արգելքի վերացումով ստուգումների տարեկան ծրագրում բարձր ռիսկային համարվող մանկապարտեզները, դպրոցները, հատուկ կրթական և երեխաների խնամքի հաստատությունները կենթարկվեն համակարգված ստուգումների:
Այն կնպաստի երեխաներին տրվող սննդի որակի և ժամկետայնության մասին առավել լավ տեղեկացմանը: Այսինքն, ստացվում է, որ երեխաների սննդի անվտանգությունը կլինի խիստ վերահսկողության տակ:
Արդյունքում հանրակրթական և նախադպրոցական կազմակերպություններում սանիտարահամաճարակային անվտանգությունը կուժեղանա, և թիրախային կառույցները կլինեն խիստ վերահսկողության ներքո: