ՀՀ մարզերի 50.000 երեխայի 5 տարի շարունակ առանց տեղեկացնելու կերակրել են ֆորտիֆիկացված ալյուրով. սա էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում կարդացածս նյութի վերնագիրն է:
«Կեցցե» ՍԱՊԾ-ն. մասնագետների պնդմամբ՝ ֆոլաթթուն քաղցկեղածին է, իսկ որոշների կարծիքով՝ անհրաժեշտ է մարդու օրգանիզմին հարստացված ալյուրը: Այս հարցը դեռ քննարկման փուլում է, սակայն պարզվում է՝ ՍԱՊԾ-ի թողտվությամբ հինգ տարի շարունակ Իսրայելի ֆինանսավորմամբ Ռուսաստանից ալյուր է ներկրվում, որն այդ երկրում չի օգտագործվում: Իսրայելցիները, որպես բարի կամքի դրսևորում, մեզ օգնում են, երանի մեզ: Ու ոչ միայն ալյուր, այլ նաև այլ սննդամթերք, որոնք անհայտ է, թե ինչով են հարստացվում, հինգ տարի շարունակ օգտագործվել են մեր մանկապարտեզներում՝ առանց ծնողներին տեղյակ պահելու:
ՍԱՊԾ կոչվող կառույցը, որը փաստացի մատնված է անգործության ու միայն պետությունից ստացված գումարները փոշիացելով, պարտավոր է բացատրություն տալ ՀՀ քաղաքացուն և այն հիսուն հազար երեխաների ծնողներին, ովքեր սնվել են այդ անհայտ ծագման սննդամթերքով: Կարծես թե արդեն իրականությանը մոտենում են այն պնդումները, որ ամեն ձևով երկրագնդի բնակչության թիվը պետք է նվազեցվի, ու Հայաստանը, որպես շատ փոքրաթիվ բնակչություն ունեցող երկիր, ուղղակի իրավունք չունի նման անմեղսունակ կառույց ունենալու: ՍԱՊԾ-ը կամ պետք է աշխատի իր կոչմանը համապատասխան, կամ պետք է պարզապես գոյություն չունենա: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ բացատրություն վերոնշյալ դեպքի կապակցությամբ ու մանրամասն հետազոտություն: Եթե տվյալ սնդամթերքը լիներ առողջ, դժվար թե Ռուսաստանում չօգտագործվեր, ու Իսրայելն էլ մեր այն բարեկամ պետությունը չէ, որ նման լավություն աներ:
ՍԱՊԾ-ի նման քայլերն ազգի դավաճանություն են, ու թե ինչ մակարդակով է դա իրականացվում, դեռևս պարզ չէ: