Կամ Ամալյանի գլխավորած ՀՌԱ հանձնաժողովը համապատասխան վեբ ադմին չունի, կամ տեղեկություններ չունի դեռ այլ հեռարձակողներից, կամ կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններում միայն այս ԶԼՄ-ներն են քաղաքական գովազդ հեռարձակելու: Առաջին դեպքում ամոթ է, երկրորդ դեպքում` արդեն ուշ է, որովհետեւ մարտի 5-ը քաղաքական գովազդի գների հրապարակման վերջնաժամկետն էր, իսկ երրորդ դեպքում` տխուր է. Հայաստանի ավելի քան 50 հեռարձակողներից միայն այս 14 ԶԼՄ-ներն են համարձակվել քաղաքական գովազդ տալ, փաստորեն` 1/4 ԶԼՄ ազատություն:
Հիմա ասեք տեսնենք, ա՛յ իշխող կոալիցիա, ՀՀԿ, «անկախ» հանձնաժողով, մարդու իրավունքների պաշտպան, էդ ճիշտ է՞ որ, «Հայաստանում խոսքի ազատությունը չի վտանգված» (էս վերջին կտորը 10 տարի առաջ «Ա1+»-ը եթերազրկելուց հետո` հետո 17 «պատասխանատու» լրատվամիջոցների միաձայն սերենադից էր քաղված):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groups/155558244546454/200964543339157/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել