Mediamonitor.am-ը գրում է.
Ամերիկյան US Weekly ամսագիրը երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի մարմինը լավագույնն է ճանաչել աստղերի շրջանում և նրա լուսանկարը տեղադրել է նոր համարի շապիկին, որը վաճառքի կհանվի մայիսի 25-ին: Այդ մասին հաղորդվում է հրատարակության կայքում:
Ամսագրում նաև հրապարակվել է 45 ամյա Լոպեսի հարցազրույցը, որում նա պատմում է իր գեղեցկության գաղտնիքների մասին: «Ես առողջ կենսակերպ եմ վարում, և միշտ փնտրում եմ այն, ինչը կօգնի ինձ այն բարելավել»,- հայտարարել է դերասանուհին:
Լոպեսը նաև նշել է, որ ջանում է իր ազատ ժամանակն անցկացնել իր երեխաների` յոթնամյա երկվորյակներ Մաքսի և Էմմայի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել