էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարն այլընտրանք չունի, և ամեն մեկս մեր չափով, մեր ուժերի ու հնարավորությունների սահմաններում պետք է ամեն ինչ անենք այդ պայքարի հաջողության համար: Ուղղակի կարծում եմ, որ այս անգամ պետք է հաշվի առնել անցյալի, նախկին տարբեր նախաձեռնությունների հաջողություններն ու ձախողումները: Կոնկրետ այս հարցի շուրջ պայքարն ունի իր առանձնահատկությունները, որոնց հիման վրա էլ պետք է լինի պայքարի մարտավարությունը և ռազմավարությունը, իսկ այս երկուսն այս պահին, ինչպես տեսնում եմ, չկան: Այսինքն առաջին, երկրորդ, երրորդ և վերջին քայլը... Տեսնում եմ, որ բավականին աշխատանք է տարվում իրազեկման գործում, և դա շատ լավ է, բավականին շատ ակտիվություն է նկատվում տարբեր կողմերից: Բայց միևնույն ժամանակ նաև տեսնում եմ սխալ ուղղությամբ գնալու ու փակուղի մտնելու վտանգները, դրա համար, կարծում եմ, պետք է կոնկրետ ծրագիր, ռազմավարություն, մարտավարություն, հստակ պլան՝ իր բոլոր քայլերով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/764010143697164?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել