Yerkirmedia.am-ը գրում է.

Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Երալաշ» կինոամսագրի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին Հայաստանում է: Մայիսի 21-25-ը մայրաքաղաքում եւ մի շարք մարզերում տեղի կունենան «Երալաշի» նոր, այդ թվում՝ «Տանտրիկ սիմֆոնիա» լիամետրաժ ֆիլմի պրեմիերաները: Վայրէջքից ժամեր անց Գրաչեւսկին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Նա շրջել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցադրված նմուշներին: Նա նշել է, որ առաջին անգամ է այցելում թանգարան-ինստիուտ, չնայած այն հանգամանքին, որ հուշահամալիրում բազմիցս եղել է: Բորիս Գրաչեւսկին գրառում է թողել հյուրերի հուշամատյանում: Նա լրագրողներին ասել է, որ չնայած ստալինյան բռնապետությանը, դեռ երեխա ժամանակ է իմացել Հայոց ցեղասպանության մասին: «Կարծում եմ որ սա մեծ ցավ է ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ աշխարհի համար: Դժվար է խոսելը: Մի բան կարող եմ ասել՝ չպետք է մոռանալ այդ հրեշավոր եղելությունը: 100 տարի է անցել, բայց մեր հիշողությունը դեռ թարմ է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման բան տեղի չունենա այլեւս եւ՝ ոչ մեկի հանդեպ: Ամբողջ հայ ազգին առողջություն եմ մաղթում»,- ասել է Գրաչևսկին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել