24-ամյա մոդելը 15 տարեկան էր, երբ սկսեց իր մոդելային գործունեությունը։ Նրան նկատեց ոճաբան Միգել Անգել Ալեսին, ով էլ օգնեց նրան առաջադիմել մոդելային բիզնեսում։ Հետագայում նա աշխատանքի առաջարկ ստացավ «IMG Models Milano» գործակալությունից և շուտով հայտնի դարձավ մոդելային ասպարեզում։

Անջելինա Ջոլին Վիկտորյա Ֆուրարին
Վիկտորյան, ով ներկայումս բնակվում է Նյու Յորքում, հաճախ է հաճոյախոսություններ ստանում ծանոթ ու անծանոթ մարդկանցից, ովքեր ասում են, որ նա նման է Անջելինա Ջոլիին։ Վիկտորյան ինքը առանձնապես զգալի նմանություն չի տեսնում իր և հանրահռչակ դերասանուհու միջև, սակայն շատերի պնդմամբ՝ հենց այդ նմանությունն է օգնում նրան նորանոր առաջարկներ ստանաալ մոդելային գործակալությունների կողմից։ Հարցազրույցներից մեկի ընթացքում Վիկտորյան ասել է.

«Դիմահարդարները, ոճաբանները ու մյուս մասնագետները, որոնց հետո ես աշխատում եմ, շարունակ մեկնաբանություններ են անում իմ ու Անջելինա Ջոլիի նմանության մասին։ Վերջերս ես Ֆրանսիայում ամսագրերից մեկի համար ֆոտոսեսիայի մասնակցեցի՝ մարմնավորելով Անջելինային։ Լուսանկարները հոյակապ էին ստացվել, սակայն անկեղծ ասած՝ ինձ չթվաց, որ ես իսկապես շատ նման եմ նրան»։
![]() |
![]() |
Անջելինայի ու Վիկտորյայի արտաքին նմանությանը վերջերս անդրադարձել էր «FashionTV» նորաձևության կայքը։ Այնուամենայնիվ, խոստումնալից մոդելը չի ձգտում հասնել Անջելինա Ջոլիի փառքին։ Նա գտնում է, որ իր ուրույն ճանապարհը պետք է անցնի՝ չփորձելով նմանակել որևէ մեկին։

Ես սահմաններ չեմ դնում իմ առջև կարիերայումս։ Ես զգում եմ, որ կարող եմ մտքիս դրած յուրաքանչյուր բան անել։ Կարծում եմ, որ լավագույն բանը, որ կարող է լինել, համաշխարհային հռչակի ձեռքբերումն է այն աշխատանքով, որը դու անում ես, որը քեզ երջանիկ է դարձնում։ Ես քայլ առ քայլ հասնում եմ դրան։
Վիկտորյան հանդիսանում է «Hello California» գովազդային արշավի և «Las Oreiro» կազմակերպության գովազդային դեքմը։ Նա համագործակցել է նաև այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Balmain, Paris»-ը «Playboy»-ը, «Coca Cola»-ն, «Avon»-ը, «LOreal»-ը, «Calvin Klein»-ը և այլն։ Մոդելային բիզնեսի գիտակները կարծում են, որ նա Անջելինային նմանության շնորհիվ է այսքան շատ շահավետ պայմանագրեր կնքում տարբեր ընկերությունների հետ։ Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, այս մոդելն իսկապես նմա՞ն է Անջելինա Ջոլիին։





