Երեկ դիտեցի Նվեր Մնացականյանի հարցազրույցն անառողջության նախարարի հետ ու միակ զգացումն այս, ինչպես նաև մյուս նախարարներից, որոնք հանգիստ անխղճությամբ, փրփուրը բերաններին, դրսից հրահանգված ու մեծ գումարներ ստացած դավադիր ծրագրերի անցկացման համար դոշ են տալիս, հասկանում ես, որ ոչ միայն պետական մտածողություն չունեն, այլ ընդհանրապես որևէ մտածողություն չունեն, ուղեղները բանկային հաշվի վեցանիշ թվերով են միայն լցված: Այլապես չհասկանալ այն մեծ վտանգը, որը սպառնում է մարդկանց առողջությանն այս ծրագրերն իրականացնելու դեպքում, նշանակում է լինել անմեղսունակ: Չնայած ի՞նչ սպասել ժամանակակից բժշկության թողարկած կադրերից, ովքեր վաղուց մոռացել են «մի վնասիր» կանոնը և զբաղված են հիվանդներին մշտական կլիենտ վերածելու, առողջներին էլ առաջինների շարքերը ներառելու բիզնեսով: Իսկ առողջապահության նախարարությունը վաղուց պիտի վերանվանված լիներ հիվանդաբուծության նախարարություն, որպեսզի անունը համահունչ լիներ բովանդակությանը, իրականում արտացոլեր ֆունկցիոնալ գործառույթները:
Հ.Գ. Առողջություն բոլորին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել