Երեկ սահմանամերձ գյուղերից մեկում էի մի գյուղացի տիկին ոգևորությամբ նշում էր, որ արդեն ջուր ունեն, և խնդիրը 10 օրում լուծել է նորընտիր գյուղապետը, ինչը չէր անում շուրջ 7 տարի պաշտոնավարած նախկին գյուղապետը: Իմ այն հարցին, թե ինչու վաղուց չէին փոխում գյուղապետին, պատասխանեց. «Նրա ազգը մեծ էր, և դրա հաշվին վերընտրվում էր»: Սակայն ի վերջո ազգակիցներն էլ էին «դավաճանել» ապիկար գյուղապետին: Այս հասարակագիտական երևույթը կարելի է կոչել տոհմացեղային հարաբերություն, որը որոշակիորեն կենսունակ է Հայաստանում: Զարգացած սոցիալիզմի տարիներին, երբ դեռ աշակերտ էի, ուսուցիչներս հասարակական որևէ հոռի երևույթին տալիս էին «կապիտալիզմի մնացուկ» ձևակերպումը և հավաստիացնում, որ դրանց վերջ տալը ընդամենը ժամանակի հարց է: Բայց հետո այնպես եղավ, որ «կապիտալիզմի մնացուկը» կենսունակ գտնվեց և քանի որ իրան ճնշել էին, մի քիչ էլ վայրենացել էր ու եկավ մեզ «կերավ»: Արդյունքում հայտնվեցինք հասարակաքաղաքական կոլապսի շեմին: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե տոհմացեղային հարաբերությունները ամբողջովին «տնավորվեն» մեզ մոտ: Զգույշ պետք է լինել, հայեր:ՃՃՃ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/apres.zohrabyan/posts/4810956554271
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել