Ինչպես դաստիարակել զինվորին, որպեսզի գերի չընկնի։
Պետք է հենց սկզբից պատրաստել զինվորին: Գործնականում մշակված են բազմաթիվ ռազմական պարապմունքներ, որոնց նպատակ ունեն կոփելու զինվորին ու պատրաստելու: Նախևառաջ պարապմունքների ժամանակ պետք է «գերի» վերցնել մի քանի զինվորի ու հոգեբանորեն հասնել նրան, որպեսզի հետագայում արդեն ոչ ոք չցանկանա գերի ընկնել և պայքարի իր ազատության համար: Եթե մինչև պարապմունքը, ասենք, բոլոր զինվորներին հայտնել, որ գերի ընկնողները քայլելու են 40 կմ, ապա զինվորները ջանք ու եռանդ չեն խնայի գերի չընկնելու համար: Դա էլ հենց պետք է սպաներին: Ստիպեք գերիներին քայլել արագ ու երկար: Եթե գերիների ֆիզիկական պատրաստվածությունը բարձր է, ապա նրանք չեն տուժի, իսկ եթե ավելի թույլ են, ապա կտուժեն, բայց անպայման պետք է այդ մասին տեղյակ պահել հրամանատարին: Քայլքն իր տեսակի մեջ յուրահատուկ վարժանք է նաև: Չմոռանանք, որ այս մարզումները որպես պատիժ չպիտի դիտարկել: Եթե զինվորը «գերի» ընկավ, նա պետք է մնա գերության մեջ, քանի դեռ իրեն չեն ազատել, կամ ինքը չի փախել: Պետք է զգան գերության մեջ մնալու ողջ վտանգավորությունը, քանի դեռ ծառայում են ու այդ ամենը՝ զուտ մարտական պատրաստվածության համար: Գործնական պարապմունքների ժամանակ ոչ մեծ ստորաբաժանումներում պետք է անել ամեն հնարավորը գերի բռնելու համար, ընդ որում գերիներին չպետք է միանգամից բաց թողնել, այլ պահել մի երկար ժամանակ: Պետք է նաև գործի դնել ողջ հմտությունները՝ «հակառակորդին» զգուշորեն մոտենալու համար՝ կարողանալու համար գերեվարել միանգամից մի քանիսին: Փորձենք հասկանալ առաջին հայացքից դաժանություն թվացող այս մարտական պարապմունքների կարևորությունը: Նման գործողություններն իրապես նպաստում են զինվորի մոտ համարձակության, ինքնավստահության և վճռականության խորացմանը, ինչն էլ հենց կարևոր է բարձրակարգ զինվոր ունենալու համար: Կա մի վտանգ, որ զինվորները կարող են լուրջ կռվի մեջ մտնել և հաղթելու համար ոչ միայն գործի դնեն բռունցքները, այլ նաև, ցավոք, զենքը: Եթե հրամանատարը ճկուն է ու բանիմաց, հաստատ կկարողանա ժամանակին կանգնեցնել զինվորների միջև առաջացած վեճը: Մյուս կողմից էլ հայտնի են նաև բազմաթիվ դեպքեր, երբ ավելի հմուտները կարողացել են իրենց հսկողներից խլել հրացանները և փախնել «գերությունից»: Երբեմն կարելի է պարգևատրումներ նշանակել ավագների՝ գերի վերցնելու համար կամ գերությունից փախչելու համար: Տարբերակները շատ են, մեթոդները՝ նույնպես, բայց խնդիրը մեկն է՝ հենց ծառայությունից առաջ և ծառայության առաջին վեց ամիսներին մարզել ու դաստիարակել զինվորին, որպեսզի նա գերի չընկնի: