Կատեգորիկ չեմ ընդունում «Նոր սերունդը լավը չի», «էս սերունդը սենց ա», «էս սերունդը նենց ա» արտահայտությունները:
Նոր սերնդին բան չասեք: Ցանկացած սերունդ եթե ինչ-որ թերություն ունի, ապա դա միայն ու միայն նախորդ սերնդի բացթողումն ա: Նոր սերունդն իր վարքի ու մտածելակերպի ձևավորման փուլում օրինակ ա վերցնում իր նախորդ սերնդից, սովորում ա այն, ինչ տեսնում ա, ու այն, ինչ իրեն սովորեցնում են: Ու եթե ուզում ենք վաղը գոհ լինել այսօրվա սերնդից, ուրեմն երեկվանից սկսած՝ պետք ա մեր «ավանդն ունենայինք» սերնդի կայացման գործում, ուրեմն այսօր պետք ա «կերտենք վաղվա սերունդը»։
Իսկ նոր սերնդին բան չասեք, նրանք, ի տարբերություն մեզ, ծնվել են անկախ երկրում ու նրանք հնարավորություն և առաքելություն ունեն երկիրը լիարժեք անկախ, ինքնիշխան ու կայուն սարքելու:
Դրա համար մենք աշխատանք ունենք անելու այսօր, որ վաղը հնձենք այն, ինչ ցանել ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել