Հետաքրքիր է՝ մարդկանց՝ դարեր ի վեր այդքան տենչած ազատությունն արդյոք ենթադրո՞ւմ է նույն մարդկանց նկատմամբ տոտալ վերահսկողություն ամբողջ երկիր մոլորակի մասշտաբով: Հեչ որևէ մեկի մտկով սկի անցնո՞ւմ է, որ իր յուրաքանչյուր քայլ վերահսկելի է: Կրկնում եմ՝ յուրաքանչյուր: Դա չի նշանակում, որ 7 միլիարդ մարդու անընդմեջ ստուգում են, դա նշանակում է, որ նրանցից ցանկացածին կարող են ստուգել: Ի՞նչ է անում, օրվա ո՞ր ժամին, որտե՞ղ և ո՞ւմ հետ է լինում, ինչո՞վ է սիրում զբաղվել և այլն: Դե էլ չասեմ, որ յուրաքանչյուրս մեր գրպանում ռադիո մայակ ենք ման տալիս` բջջային հեռախոսի տեսքով: Սոցիալական կայքերն էլ ամբողջացնում են պատկերը: Սա է իրականությունը, որը պետք է ընդունենք, հաճելի է մեզ դա, թե՝ ոչ: Բայց մարմնի հետ մեկտեղ վերահսկվում է նաև մեր ուղեղը, որն արհեստավարժ ձեռքերում ցանկացած տեսք կարող է ընդունել պլաստիլինի պես: Մեր մտքերը, գաղափարները և այլն, և այլն: Բայց դե մտահոգվենք, թե՝ ոչ, իրավիճակն այլևս փոխել հնարավոր չէ: Ձեր մարմինն ու ուղեղը շղթայված են անտեսանելի շղթաներով ու գտնվում են անտեսանելի ճաղերի հետևում: Ահա 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիական ու համամարդկային կոնցլագերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել