Mediamonitor.am-ը գրում է.
Ամեն առավոտ միլիոնավոր մարդիկ աշխարհում իրենց օրը սկսում են մեկ գավաթ սուրճով: Միայն Մեծ Բրիտանիայում այդ թարմացնող ըմպելիքի 70 միլիոն սիրահար կան: Վերջերս գիտնականները եկել են եզրահանգման. Սուրճը ոչ միայն օգնում է արթնանալ, թարմանալ և անցնել աշխատանքի, այն նաև շատ բան կարող է պատմել մարդու բնավորության մասին: Տարբեր տիպի սուրճ, տարբեր բնավորություններ, գրում է The Independent-ը:
Հոգեբան Ռամանի Դուրվասուլան ուսումնասիրել է սուրճի 1000 սիրահարների և փորձել կապել մարդկանց նախասիրությունները ըստ սուրճի տեսակների, նրանց բնավորության գծերի հետ: Մասնակիցների մեջ նա նկատել է ինտրավերտների, էքստրավերտների, համբերատարների, պերֆեկցիոնիստների, զգացմունքայինների, մշտարթունների և սոցիալապես ակտիվների:
Պարզվում է, նրանք ովքեր նախընտրում են սև սուրճ, ավանդական պուրիստներ են և հակված են պարզության ամեն ինչում: Նրանք կարող են կտրուկ լինել, անհամբեր և խորշել փոփոխություններից: Լատեյի սիրահարները սիրում են հաճոյանալ շրջապատին, նրանք ավելի հաճելի են շփման մեջ և լի են հաստատակամությամբ, ժամանակ առ ժամանակ ցուցաբերում են նյարդայինություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ