Վալերիա Լուկյանովան (ձախից) ամենահայտնի աղջիկ բարբին էր՝ 2012 թ-ից սկսած, բայց հիմա նա ունի մի հակառակորդ, ով պատրաստ է խլել բարբիի թագը: Նա Ալինան է՝ Վալերիայի նախկին ընկերուհին:

FotorCreated

Բացի նրանից, որ Վալերիան արտասովոր արտաքին ունի, նա նաև հայտնի է իր արտասովոր պահվածքով: Նա պնդում է, որ հաց չի ուտում, այլ սնվում է «տիեզերական միկրո սնունդով»:

Վալերիան միակը չէ, ով պլաստիկ վիրահատությունների է դիմել բարբիի նմանվելու համար: Նա մոտավորապես 100,000 դոլար է ծախսել իր մարմնի վրա:

Իսկ ո՞վ  է Ալինա Կավոլևսկայան։

Նա երիտասարդ ուկրաինուհի է Օդեսայից (այն քաղաքից, որտեղինց մյուս բարբին է), ով պնդում է, որ ոչ մի պլաստիկ վիրահատություն չի արել, և իր տեսքը բացառապես ապահովում են գունավոր լինզաները և հատուկ շպարը:

Ի տարբերություն Վալերիայի, ով միտք չունի ընտանիք կազմելու, Ալինան երազում է երեխաներ և «Քեն» ամուսին ունենալու մասին:

Հիմա դուք կհարցնեք՝ այդ ի՞նչ ատելության մասին էիք ասում: Պարզվում է, որ պատերազմի պատճառը ոչ թե մեկն է, այլ մի քանիսը. Ալինան պնդում է, որ ՈՉ մի պլաստիկ վիրահատության չի դիմել՝ ի տարբերություն Վալերիայի. Նա ասում է. «Ես տիկնիկի տեսք ունեմ… մեծ աչքերով, փոքրիկ քթով, փոքրիկ, հյութեղ շուրթերով: Ես սիրում եմ երկար մազեր, իմ մազերը 1 մետր երկարություն ունեն»:

Ալինան, ով մի ժամանակ ընկերություն էր անում բարբի տիկնիկ Վալերիայի հետ, պնդում է, որ հիմա նրանք մրցակիցներ են: «Մենք որոշ տարձայնություններ ունեցանք նրա հետ, ինչից հետո դադարեցինք շփվել… Ես հասկացա, որ նա այն մարդը չէ, ում հետ կուզենայի ընկերություն անել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել