Սիրելի՛ ընկերներ, քիչ առաջ տեղեկացա, որ այսօր Քարվաճառում զինվորական մեքենա է վթարի ենթարկվել։ Վթարի արդյունքում զոհվել են զինվորներ, կան զինվորներ, որոնք հոսպիտալացվել են։ Սարսափելի դեպքը յուրաքանչյուր հայի սիրտը ցավեցրել է, յուրաքանչյուր հայ հիմա աղոթում է վիրավոր զինվորների առողջության համար։ Խնդրում եմ բոլորին շարունակել աղոթել մեր զինվորների համար։ Խնդրում եմ նաև չտրվել չարդարացված ու այս պահին բոլորիս համար անպետք բամբասանքներին։ Խնդրում եմ այս դեպքը չդարձնել հերթական էժանագին ինքնահաստատման պատրվակ: Խնդրում եմ ձեզ, եղեք զուսպ, հավասարկշռված ու շարունակեք աղոթել։ Տեղեկություններ ստացեք ու, առավել ևս, տարածեք բացառապես պաշտոնական աղբյուրից ճշտված տեղեկություններ։ Խնդրում եմ ձեզ, ամեն լսածը կամ կարդացածը մի դարձրեք մեր՝ առանց այն էլ ծանր վիճակն ավելի ծանրացնող առիթ։ Նման դեպքերում ղեկավարվեք խղճի արդարացի թելադրանքով։ Աստված ուժ տա մեր զինվորներին… Ամեն։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/3395502144678
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել