Mediamonitor.am-ը գրում է.
Գիտեի՞ք արդյոք, որ նույնիսկ հատուկ օր գոյություն ունի՝ նվիրված փոքրիկ գյուտարարներն: Եվ դրա համար պետք է երախտապարտ լինենք Բենժամին Ֆրանկլինին. հենց նրա ծննդյան օրն էլ նշում են այդ տոնը: Այս համընկնումը ամենևեին ել պատահական չէ, քանի որ 12 տարեկան հասակում երիտասարդ Բենժամինը հորինել ու պատենտավորել է լողաթևերը, իսկ ավելի ուշ՝ ճոճվող աթոռն ու էլեկտրականության բնագավառում «պլյուս» և «մինուս» նշանների կիրառումը: Սակայն Ֆրանկլինից բացի աշխարհում կան նաև շատ այլ տաղանդավոր գյուտարար երեխաներ: Եկեք նշենք այդ գյուտարար երեխաների մի քանի հետաքրքիր պատմություններ:
- Ձնագնացը հորինել է Ժոզեֆ-Արման Բոմբարդյեն Կանադայից: Պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ տղայի հայրը որդու 15 ամյակի կապակցությամբ նրան ֆորդ մեքենա նվիրեց, բայց այն այնքան վատ վիճակում էր գտնվում, որ գրեթե չէր էլ շարժվում տեղից: Այդ ժամանակ Արմանը որոշեց մեքենան մասերի բաժանել ու դրանցից միանգամայն նոր բան ստանալ: Ահա այսպես էլ ստացվեց առաջին ձնագնացը: Ավելի ուշ նա ընկերություն հիմնադրեց, որը զբաղվում էր ինքնաթիռների և այլ տեխնիկաների արտադրանքով, իսկ ինչ վերաբեում է ձնագնացներին, ապա դրանք մինչ օրս էլ շարունակվում են արտադրվել:
- Տրամպլինի պարզ ու փայլուն գաղափարը պատկանում է Ջոն Նիսենին՝ 16 տարեկան մարմնամակրզիկին: Հետաքրքիրն այն է, որ իր ոչ կարճ պատմության ընթացքում տրամպլինը գրեթե փոփոխության չի էլ ենթարկվել. նույն մետաղական շրջանակը ՝մեջտեղում ձիգ կտոր:
- Կալիֆորնիայի միջնակարգ դպրոցի հրաշալի աշակերտուհի Իշա Կարեն հնարել է բջջային հեռախոսների լիցքավորման նոր մարտկոցը: Այն լիցքավորվում է ընդամենը 20 վայրկյանում, և երկար ժամանակ մարտկոցը չի նստում:
- Ավելի քան մեկ դար առաջ Ֆրենկ Էպերսոնը պատահաբար դրսում էր մոռացել գազավորված ըմպելիքով ու ձողիկով բաժակը: Իսկ արդեն 1923 թվականին ՝ 18 տարի անց, արդեն չափահաս Էպերսենը հիշում է այդ դեպքի մասին և մի մասնագիտացված խանութ բացում, որը սկսում է զբաղվել մրգային սառույցի վաճառքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել