Sean Horton, 25, (left) and Toni Harper, 22, (right) with their new baby son named Romany, 16 weeks

Երբ Սիան Հորթոնը հանդիպեց Թոնի Հարփերին, նա 15-ամյա շիկահեր աղջիկ էր։ Կարճ ժամանակում նրանք մտերմացան ու ընկերուհիներ դարձան։

Wrong skin: Sean (pictured as Sian aged 10) always wanted to wear boys clothes and now aged 25 says he cant wait to be a dad

Այս լուսանկարում Սիանը 10 տարեկան է։ 

Սիանը դպրոցական տարիքում և Շինը հասուն տարիքում

Տարիներ անց Սիանն անկեղծացավ ընկերուհու հետ իր գենդերային խնդիրների մասին։ Սիանը որոշեց սեռափոխություն կատարել։ Նա նաև փոխեց իր անունը, և այժմ նրան Շին են կոչում։

First meeting: Toni was 12 years old (pictured) when she met Sean, who was then a blonde 15-year-old called Sian

Թոնին 12 տարեկանում

Շինը հորմոնային բուժում սկսեց, և դրանից որոշ ժամանակ անց Թոնին ու Շինը սիրահարվեցին իրար։ Շինի ընտանիքն աջակցում էր նրան և համարում, որ Շինն ինքը պետք է տնօրինի իր կյանքը։ 

Childhood sweethearts: Toni Harper and Sean Horton became friends at school when Sean was a blonde-haired girl called Sian - they are now set to be married after Sean underwent a sex change

Շինը կատարել է կրծքերի հեռացման վիրահատություն, իսկ դրանից մեկ տարի անց՝ սեռափոխություն։ Զույգը մոտ մեկ տարի առաջ արհեստական բեղմնավորման դիմեց։ Բեղմնավորման առաջին 3 փորձերն անհաջող անցան, սակայն 4-րդը տվեց ցանկալի արդյունքը։

Toni and Sean with their new baby in hospital shortly after he was born on May 3, weighing 8lbs 14oz

Երջանիկ ծնողները նորածին բալիկի հետ

Դոնորական սերմի ու բեղմնավորման 3 ընթացակարգերի համար 12418 դոլար պահանջվեց։ Արհեստական բեղմնավորման վերջին փորձը կատարվեց Առողջապահության ազգային ծառայության ֆինանսավորմամբ։

On the day Seans father died the couple got the news they could have insemination treatment on the NHS

Փաստորեն, Մեծ Բրիտանիայում ծնելիության աճը տրանսգենդերների շրջանում պետական հովանավորության ներքո է գտնվում։ Ի դեպ, այս արտասովոր ամուսնական զույգի հարսանիքը ևս տեղի է ունեցել շահած գումարով։ «The Bristol Post» լրատվամիջոցը մրցույթ էր անցկացրել, որի շահողը 18640 դոլար արժողությամբ հեքիաթային հարսանեկան արարողություն պիտի ստանար իբրև մրցանակ։

Romany with Seans mother Heather Baby in his baby basket

Շինն ու Թոնին առաջ անցան մոտ 200 մրցակիցներից և հավաքելով 1,007,400 քվե՝ շահեցին սպասված մրցանակը։ Նրանց երեխան ծնվեց մայիսի սկզբին։ Նրան անվանեցին Ռոմանի Մարտին՝ ի պատիվ Շինի հանգուցյալ հոր։ Շինը հարցազրույցի ընթացքում նշել է.

Ես հավատացած եմ, որ փոքրիկը ճակատագրի նվերն է։ Հորս մոտ թոռնիկ ունենալու ցանկությունը նույնքան ուժգին էր, որքան մեզ մոտ ծնող դառնալու ցանկությունը, սակայն երբ նա դեռ կենդանի էր, հղիանալու երեք փորձերն էլ անհաջողությամբ պսակվեցին, իսկ հենց որ նա մահացավ, բեղմնավորումն առաջին իսկ փորձից բարեհաջող կերպով ստացվեց։ 

Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ փոքրիկը ոչ միայն ճակատագրի, այլև Առողջապահության ազգային ծառայության պարգևն է։ Հիմա փոքրիկը միանգամայն առողջ է, սակայն Աստված գիտե, թե ինչ հոգեբանական տրավմաների կարող է նա ենթարկվել, երբ մեծանալով իմանա, որ իր մայրիկն ու հայրիկը նախկինում մտերիմ ընկերուհիներ էին, իսկ հետո, չգիտես թե ինչու, ամուսիններ դարձան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել