Ժամանակին այս նրբակազմ կինն այնքան գեր էր, որ նրան ծաղրում էին՝ անվանելով «գնդիկ բոքոնիկ», սակայն 70 կգ նիհարելուց հետո նա ապացուցեց իրեն ծաղրողներին, որ վերջիններս շտապել էին իրենց եզրակացություններում։ 25 տարեկանում Սարա Սջոհոլմը 150 կգ էր կշռում։ Այժմ Սարան 28 տարեկան է և բառացիորեն կես մարդ է դարձել նիհարելուց հետո։ Սարան դեռևս մանկուց էր տառապում ավելորդ քաշի խնդրով։ Դպրոցում նա ամենագեր աշակերտուհին էր:
Տարիներն անցնում էին, Սարան մեծանում էր, նրա քաշն էլ՝ կտրուկ աճում։ 16 տարեկանում նա ուղևորվեց Ամստերդամ ու որոշեց գնալ դահուկավազքի, սակայն հեշտ չէ կառավարել դահուկները, երբ քաշդ 115 կգ է կազմում։ Սարան ընկավ սառույցի վրա ու ծանր վնասվածքներ ստացավ։ Նա երկու տարի գամված մնաց անվասայլակին, իսկ մարդիկ, ինչպես հայտնի է, անշարժությունից չեն նիհարում։ Սարան էլ ավելի ճարպակալեց նստակյաց կյանքից։
![]() |
![]() |
Սարան որոշել էր անվասայլակից ազատվելուն պես մարզասրահ հաճախել, սակայն Սարայի քրտնագեղձերում թարախակույտեր էին գոյացել, և սարսափելի ցավի պատճառով նա ոչ մի բանի տրամադրություն չուներ։ Այդ թարախակույտերից ձերբազատվել հնարավոր եղավ միայն վիրահատական ճանապարհով, հետո էլ հետվիրահատական բարդություններ սկսվեցին, ու Սարան ևս երկու տարի դատապարտվեց նստակյաց ռեժիմի։ Ապաքինվելուն պես նա բժշկի դիմեց և առողջ սննդակարգի անցավ։ Հիմա նա արդեն հասուն աղջիկ էր ու դպրոցական ընկերների փոխարեն նրան ծաղրում էին տղամարդիկ։
Ինձ հետ պատահել են դեպքեր, երբ մի խումբ տղամարդիկ փողոցում մոտեցել են ու «փչացած գիրուկ» անվանել։ Դա իսկապես ծանր էր ինձ համար։ Ամեն անգամ ռեստորան գնալիս ես անհանգստանում էի, որ չեմ տեղավորվի աթոռի մեջ կամ այնպես կլռվեմ դրանում, որ չեմ կարողանա վեր կենալ։

Ավելորդ քաշի հետ կապված ծաղրուծանակից ու առողջական խնդիրներից ազատվելու նպատակով Սարան որոշեց ստամոքսի շունտավորման դիմել։ Նա արդեն 25-26 տարեկան էր, երբ վիրահատվեց։ Նախքան վիրահատությունը նա ուղեղն անջատած ուտում էր՝ օրը երկու կտոր կարագով տոստ, սենդվիչ, միս, կարտոֆիլ ու էլ ինչ ասես։ Այնուամենայնիվ, վիրահատությունից հետո նրա ախորժակն այնպես էր փախել, որ 6 ամիս շարունակ նա առհասարակ ուտել չէր ուզում։ Նա միայն հեղուկ սնունդ էր կարողանում ընդունել։

Այժմ արդեն 3 տարի է անցել վիրահատությունից, և Սարան կարողանում է ուտել սրտի ուզածը, սակայն նա փորձում է նորից համը չհանել ու բացառապես առողջ սննդակարգով է սնվում։ Ներկայումս Սարայի քաշը մոտ 75 կգ է կազմում։ Տղամարդիկ սկսել են ուշադրություն դարձնել նրան։
Խոսելով այս թեմայի շուրջ՝ Սարան հարցազրույցի ընթացքում նշել է.
Ինձ համար այնքան անսովոր է ուշադրության արժանանալ տղամարդկանց կողմից։ Ես մինչ օրս դժվարությամբ եմ ընկալում, որ նրանց հաճոյախոսություններն անկեղծ են։ Ես մինչ օրս լիովին չեմ գիտակցում կերպարանափոխությունս ու ինձ ընկալում եմ իբրև այն նախկին գիրուկը։

Սարան նկատել է, որ անկախ սեռից՝ մարդիկ սկսել են այլ կերպվերաբերվել իրեն։ Այս դրական վերաբերմունքը ոչ թե ուրախացնում, այլ տխրեցնում է Սարային։ Նրա համար ցավալի է ընդունել, որ մարդիկ այդքան մակերեսայնորեն են մտածում ու դատում են դիմացինին ըստ արտաքինի։
Գեր թե նիհար, ես նույն մարդն եմ, ու ինձ համար ճնշող է տեսնել, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում գեր մարդկանց։





