«Գահերի խաղը» սերիալն աշխարհում ամենառեյթինգային ու թանկարժեք հեռուստաշոուներից մեկն է, որը հիմնված է Ջորջ Մարտինի «Սառցի ու կրակի երկը» աշխատության վրա։ Չնայած նրան, որ շոուի ստեղծողները հնարավորինս փորձել են վերստեղծել Մարտինի նկարագրած հեքիաթային աշխարհը, բայցևայնպես, որոշ դետալներում նրանք իրենց փոփոխություններն են մտցրել։ 

Դա վերաբերում է նաև շոուի հերոսների արտաքին տեսքին, և որոշ դեպքերում այդ փոփոխություններն առավել քան ակնհայտ են գրքերն ընթերցածների համար։ Ահա մի քանի այդպիսի օրինակներ։

1. Դաարիո Նախարիս

Դեյեներիս Տարգարիենի սիրեկան և նրա վարձկանների հրամանատար Դաարիոն սերիալում հանդես էր գալիս սկզբում որպես սափրված շիկահեր երիտասարդ, իսկ հետո սևահեր ու սևամորուս ավելի հասուն տղամարդ։ Մինչդեռ գրքում նա նկարագրված է որպես գույնզգույն ներկած մազերով ու եռաթև մանուշակագույն մորուքով մեկը։

HyIvKpc

2. Սիրիո Ֆորել

Արիա Սթարքի սուսերամարտի ուսուցիչը սերիալում հանդես է գալիս փարթամ մազածածկով, մինչդեռ գրքում նա ճաղատ էր։

rj6tgON

3. Ջորախ Մորմոնտ

Դեյեներիսին դավաճանած, բայց սիրող ասպետ Ջորախ Մորմոնտը սերիալում հանդես է գալիս որպես տարիքն առած շիկահեր ու բարի դեմքով ասպետ, մինչդեռ գրքում նա ճաղատ է ու այնքան մազոտ մարմնով, որ Դեյեներիսը նրան «Իմ արջ էր» ասում։ Բացի դրանից, գրքում նա ավելի բրուտալ արտաքինով էր նկարագրված։

LXnUx4a

4. Իգրիդ

Ջոն Սնոոuի վաղամեռիկ ու վայրի սերը՝ Իգրիդը, գրքում այնքան փարթամ մազեր ուներ, որ Մարտինը նկարագրում էր դրանք որպես հրեղեն ջրվեժ։ Բացի դրանից, Իգրիդը գրքում բավականին ամրակազմ ու ուժեղ էր նկարագրված, իսկ սերիալում մենք տեսանք ուղղակի խարտյաշ, նոսր մազերով ու նրբակազմ մի աղջկա։

UowTfuC

5. Սանդոր Կլիգան (Շուն)

Սանդոր Կլիգանի պարագայում սերիալի ստեղծողները խնայել են հանդիսատեսին՝ այդքան սարսափելի տեսք չտալով նրա այրվածքներին, որքան դա արված էր գրքում։ Համաձայն սկզբնաղբյուրի՝ Շունի այրվածքներն այնքան սարսափելի էին, որ ամեն մարդ չէր, որ կարողանում էր նրա երեսին նայել։

VT95eSm

6. Դեյեներիս Տարգարիեն

Գեղեցկուհի Դեյեներիսը գրքում ուներ Տարգարիենների տոհմի տիպիկ վալիրիական արտաքին՝ ճերմակության աստիճանի բաց մազեր, բաց մաշկ ու մանուշակագույն աչքեր։

dcEn16K

7. Տայվին Լաննիստեր

Անկասկած, թե՛ սերիալում, թե՛ գրքում ամենակոլորիտային կերպարներից մեկը Տայվին Լաննիստերն էր, ով սերիալում հանդես է գալիս կարճ ու ճաղատացած մազերով ու կարճ մորուքով։ Մինդեռ գրքում նա գրեթե ճաղատ էր, բայց փարթամ բակենբարդներով, որոնք նրան առյուծի նմանություն էին տալիս։

sIaekVT

8. Տիրիոն Լաննիստեր

Ամենախնայողաբարը, սակայն, ֆիլմը ստեղծողները մոտեցել են Տիրիոնի կերպարին, ում մարմնավորել է հանճարեղ Պիտեր Դինքլեյջը։ Սերիալում Տիրիոնը գաճաճ է, ինչպես գրքում է նկարագրված ու նույնիսկ մեծ սպի ունի քթին, որն առաջանում է Սևջրյա գետի ճակատամարտի ժամանակ ստացած հարվածիից։ Մինչդեռ գրքում նա էլ ավելի սարսափելի տեսք ուներ՝ տարբեր գույների աչքեր և ոչ թե սպիով քիթ, այլ առհասարակ բացակայող քիթ, քանի որ ճակատամարտի ժամանակ ստացած հարվածից նրա քիթը կտրվել էր, իսկ սպին անցնում եր երեսի մի ծայրից մյուսը։

How Game of Thrones characters actually look in the books

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել