Ապշելու բան է. ո՞նց չեն հասկանում, որ առանց էդ էլ սոցիալական ծայրահեղ բևեռացման (և մնացյալի) պայմաններում ոչ մի բացատրությամբ և անգամ չնչին չափով չի կարելի բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Էդ թանկացումը շատ ավելի թանկ կնստի թանկացնողների վրա: 
Չի կարելի թույլ տալ, որ ալյուրի հարստացման ծրագիրը կյանքի կոչվի՝ դա ազգային աղետին հավասարազոր է: Չի կարելի հղփանալ ամեն ինչի դիմացող էս ժողովրդին մինչև հացի փողը կողոպտելու չափ: Չի կարելի ամիսը մեկ հիշել Աստծո մասին, չի կարելի գողացած փողով մոմ վառել..... 
Պետք է ապրելու ավելի քան նվազագույն պայմաններից չզրկել մարդկանց: Արտագաղթի էս լայն մայրուղին պետք չէ բացել: 
Ի դեպ, համակենտրոնացման ճամբարներում ջուրը, լույսը, հացն անվճար են լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել