Արա, բայց շատ ղոչաղացրեց մեզ էս ինտերնետը։ Մեր համար Սովետ Միության մեջ միջին կյանքով ապրում էինք՝ միջին ունակությունների տեր, միջին ակնկալիքներով ու միջին ամբիցիաներով միջին քաղաքացիներս։ Գորշություն էր, երևի։ Բայց երբ բոլորը միջին էին, մի հայացքը հերիք էր էդ միջինությունից առանձնացող Անհատներին նշմարելու համար՝ ոնց դաշտում խոյացած ծառերի. ամեն կողմից երևում են։ Սովետ Միություն որ փլվավ, տեղեկատվական տեխնոլոգիաներ որ զարգացան, սքայփ ու «ադնակլասննիկ» որ սփռվան ընդ երկիրս, մի էական բան փոխվեց. առաջ թե հեռուստացույցի էն հաստ-ակնոցավոր ձյաձյան համահավասար բոլորին էր դիմում ու պատմում կոլխոզի նվաճումների մասին, ապա հիմի պլանշետի ու սմարթֆոնի միջից մեզ են դիմում որպես անհատականությունների։ Սիրելի բաժանորդն անուն ունի, ծննդյան օր ունի, նախասիրություններ ունի… ու դրանց մասին ջուջուլն ու յուր բոտերը քաջ տեղյակ են… Բայց ո՞ւմ ա հետաքրքրում՝ բոտն ա տեղյակ, թե նորին մեծությունններ Բրինն ու Ցուկերբերգն անձամբ։ Կարևորն էն ա, որ ջուջուլի առաջին էջին ծնունդդ շնորհավորելու համար հեփփի բյոզդըն պատշաճ գրվում ա։ Փաստորեն Ջուջուլն ա գրում, արա՛, ՋՈՒՋՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ԷՋՈՒՄ, արա՛, ջոկում ե՞ք…
Ու նույն մեծատառով Ջուջուլն ու իր նմանները բացի մեր անձնական կյանքի շատուշատ նրբությունների մասին տեղյակ լինելուց, դեռ մի բան էլ մեզնից կարծիք են հարցնում… լայք են ուզում, շեյր են ուզում… մարդու տեղ են դնում, փաստորեն։ Մենք էլ առաջվա մոխրագույն ու միջին մասսան չենք, արա՛, մենք հմի հարց լուծող տղեք ու աղջկեք ենք… ամեն մեկս… կարծիք հայտնող ենք… ու էդ կարծիք հայտնելու համար մեզնից յուրաքանչյուրին հարթակ էլ են տվել։ Ձրի։ Գրագետ ու անգրագետ, հայատառ ու լատինատառ գրող, մեծ ու փոքր, խելացի ու հիմար… բոլորս կարծիք հայտնելու իրավունք ունենք… ո՛չ միայն ունենք, այլ նաև իրացնում ենք էս իրավունքը՝ կարծիք գրելով ու կարծքի շաղ տալով…
Իսկ կարծիք հայտնել, երբ պատասխանատվությունդ էդ կարծիքը կրելու ու տարածելու համար պլանկի մեծության չափ ա, ահագին հաճելի զբաղմունք ա. նստի ու գրի՝ «Պողոսյան Պետրոսը էշշի մեգն ա», «էսինչ բարեփոխումն էս երգրին պետք չի», «Էս երգրի զարգանալու համար էսինչ տեղը պետք ա էսինչը գա գորձարան բաց անի», «Մարտիրոսյան Փիլիպոսը լավ կանի իրա փողը ստեղ չծախսի, այլ ընդեղ ծախսի», «Աթանեսի կնիկը բոզ ա»… Ու քանի որ Աթանեսը ամենայն հավանականությամբ կնկան բոզ անվանողներին չի բռնելու ոտները ջարդի (քանի որ ա) գրողները շատ են և բ) գրողներն անհայտ են), էս՝ ընթերցողի համար հաճելի (քանի որ բամբասելն ընդհանրապես հաճելի զբաղմունք ա) նորությունը ինտերնետի բայթի ծերին նստած մի կայքից մյուսն ա թռնում, մի ռեսուրսից մյուսը (քանի որ էդ կայքերն ու ռեսուրսները հիմնականում ա) ուրիշ ասելիք չունեն, բ) արհեստավարժ լրագրող չունեն, որ երկու բառ իրար ետևից կարողանա նորմալ կապի և գ) գլխներին բամփող չունեն, թե արի դատարանում հլա պարզենք՝ էդ ո՞ր փաստի վրա ես էդ կնկան անպատվել)։ Ու գնա դրանից հետո ապացուցի, որ Աթանեսն ամուսնացած էլ չի… ու ընդհանրապես՝ գեյ ա։ Ինչ ա՞… գեյ ա՞… արա, վառե՛ք էդ Աթանեսին… Dra nmannerin petq a bnajnjel ara… ո՞նց թե որտեղից գիտենք… հենա՝ agardion.am սայթում են գրել, ու վաբշե, սիրված ֆեյք Ջեբկիր Բալաբեկն անձամբ իրա սայթում գրել ա։ Իսկ Ջեբկիր Բալաբեկը 5000 ֆռենդ ունեցող մարդ ա… 5000, արա՛։
Միշտ մտածել եմ. որևէ մեկին վառելու կոչ անող մարդու ձեռքն էդ որևեմեկին կապած ու բենզինն էլ վրան լցրած վիճակում որ տաս, լուցկին կգցի՞ վրան… Չնայած, որ հավաստիացնես, թե պատիժ չի լինելու, երևի կգցի։ Մարինա Աբրամովիչի փորձը դրան օրինակ։
Այ էս պատասխանատվության պահն ա, որ հենց վերացնում ես, հասարակության ղոչչաղության ցուցանիշը կտրուկ բարձրանում ա։
Առաջ վատ էր. մի բան ասեիր, հետևիցդ մի երկու ՈՒԱԶ մարդ կգար։ Սովետից դժգոհ ես հա՞, դե արի տեսնենք սիբիրի տայգա կտրելու հետ ոնց ես… Հլա կանգնեք տեսնենք ընկեր Պողոսյան Պետրոսին ո՞վ ա «էշ» անվանել… յա՜, կանգնող չկա՞։ Հլա ու լիներ…
Կոմֆորտ չկար, մի խոսքով։ Էշ երկիր էր։ Հիմի լավ ա։ Ինչ ուզում ես գրի… Ոչ փող ա պետք, ոչ ընդդիմախոսի կարծիք, ոչ էլ հիմնավոր փաստ։ Չնայած չէ, սխալվում եմ. փաստ պետք ա։ Ուղղակի «փաստ» ասելով հիմի մի փոքր այլ բան ենք հասկանու։ Ջուջուլի մեջ ուզածդ ձևակերպմամբ ուզածդ միտք որ որոնում ես, մի տաս հազար հղում ես գտնում էդ նույն ձևակերպմամբ գրված էդ նույն մտքի։ Իսկ մի բան որ մեկը չի ասում, այլ տաս հազար մարդ են ասում, հաստատ հիմնավոր փաստ ա։ Ջհաննամը թե Կիանու Ռիվզը կյանքում ոչ մի տեղ չի գրել, որ «էս անիրավ աշխարհի մասնիկը ուզում չի դառնա»… Ինտերնետի ռուսական հատվածը համարում ա, որ ինքն էդքան բան ասել ա ուրեմն՝ վերջ։ Հլա բերնով ասա «Ռուսաստան»…
Կոմֆորտն ահագին աճել ա, մարդու կարևորությունը՝ մեծացել, կարծիք արտահայտելը՝ հեշտացել, ղոչչաղությունն՝ ավելացել… Դաշտի խոտն աճել ու ծառերից բարձրացել ա, մի խոսքով։ Մեր բոլորի կարծիքը հիմի կարևոր ա։ Լազզա՜թ։
Շնորհակալություն Սուրեն Հակոբյանին էս հոդվածի հղումով կիսվելու համար։ Էս ջանջալ պոստը գրելուս վաղուց քնած հավեսն էդ հոդվածից արթնացավ։