Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում հավաքված սակավաթիվ անհատ տաքսու վարորդներին Գյումրու քաղաքապետարանի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը կոչ էր անում ցրվել, զբաղվել իրենց աշխատանքով: Զարմանալին այն է, որ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արամ Եղոյանը տաքսիստների բողոքին ներկա չէր: Երևում էր, որ տաքսիստների մի մասին «վերևներից» ներքին կարգով համոզել էին, որ չբողոքեն, մյուս մասին էլ գուցե ինչ-որ մեթոդներով «ահաբեկել» էին: Դա ակնառու դարձավ, երբ տաքսու վարորդներից մեկը սկսեց մյուսների վրա հոխորտալ, թե ինչու եք եկել, գնացեք գործերիդ: Մի խոսքով, իշխանություններին ոնց որ թե հաջողվում է պառակտել բողոքավորներին: Գուցե որոշ ժամանակ տաքսու վարորդներին նեղություն չտան, բայց հետո իրենց ուզածն անեն, այն ժամանակ, երբ հասկանան, որ բողոքի ալիքը թուլացել է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.simonyan1/posts/835173236569137?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել