Mediamonitor.am-ը գրում է.
Որքան հաճախ մեզանից շատերին չեն բավարարում քաջությունը, ժամանակը կամ դրամական միջացները մեր կյանքում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար: Եվ որքան ավելի ենք հասակ առնում, այնքան ավելի դժվար է լինում քայլ անել սեփական երջանկությանն ընդառաջ:
Բայց Լինն և Թիմ Մարթին տարեց զույգը համոզված է, որ ընդամենը պետք է ապրել հանուն երազանքի: Դժվար է պատկերացնել, բայց այս էնտուզիաստները 70 տարեկանում որոշեցին անել այն, ինչը ի վիճակի չեն անելու շատ երիտասարդներ: Նրանք թափառական դարձան և սկսեցին ապրել երջանիկ կյանքով:
Երբ Լիննը 69 տարեկան էր, իսկ Թիմը՝ 65, նրանք Մեքսիկայի ճամփորդությունից վերադարձան հայրենի Կալիֆորնիա: Մի գեղեցիկ օր նրանցից մեկն ասաց հետևյալ նախադասությունը. «Իսկ ի՞նչ կլինի եթե ավելի հաճախ ճամփորդենք, իսկ հնարավոր չէ՞ կյանքը վերածել ճամփորդության»:
Ցավոք, նրանք գրպանում անգամ մի գրոշ չունեին: Պետք էր մի բան մտածել:«Կարող ենք վաճառել տունը, ևս մի փոքր գումար ավելացնենք, դրանք որպես ավանդ դնենք բանկում և ճամփորդենք տոկոսների հաշվին: Կարող ենք ապրել նաև առանց սեփական տան, կարող ենք բնակարան վարձակալել, իսկ հարազատների հետ կշփվենք Սկայպի միջոցով: Իսկ ճամփորդությունների համար ընդամենը պետք է հագուստ և մեծ երազանք», – մտածում էին ամուսինները:
Չնայած հարազատների և ընկերների բուռն բողոքներին, նրանք դարձան թափառական:
Այդ միտքը ծնվելուց մի քանի ամիս անց Թիմը և Լիննը կանգնած էին այն նավի վրա, որը նրանց պետք է տաներ Եվրոպա: Նրանց ձեռքին կար երկու ոչ մեծ ճամպրուկ և մի զույգ համակարգիչ:
«Մենք որոշեցինք դադարել թոշակառու լինել և միջոց գտնել ամբողջ աշխարհում ճամփորդելու համար, և վեևջապես տեսնել այն, ինչ վաղուց կար մեր երազանքներում: Ես արդեն պատկերացնում էի, թե ինչպես ենք քայլում իտալական շուկայում բուրավետ լոլիկների շարքի միջով, ինչպես ենք զբոսնում Մարաքեշի մութ և խորհրդավոր շուկաներում, ես ինձ տեսնում էի ֆրանսիական ֆերմայում. ես սուֆլե եմ հարում, իսկ Թիմը բացում է թարմ բույրով տեղական սիտակ գինու շիշը…: Թվում է, որ մեզ հնարավորություն է տրվել լրցանելու այն, ինչ բաց ենք թողել կյանքում: Մենք ցանկանում էինք ժամանակ անցկացնել Փարիզում, առանց շտապելու բացահայտել Իռլանդիայի գաղտնիքները, բնակարան գտնել Ֆլորենցիայում, ապրել Պորտուգալիայում, այսինքն լինել կատարյալ ազատ»,- մեծ խանդավառությամբ պատմում են Լիննը և Թիմը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ