Բաքվում շենքի հրդեհի ու դրա հետևանքով մարդկային զոհերի մասին տարատեսակ գրառումներ կարելի է հանդիպել հայկական տիրույթում: Ընդ որում՝ կարծիքները խիստ հակասական են: Կամ մարդիկ ուրախ են, որ թուրքի լամուկներ են սատկել, կամ էլ ցավակցում են, որ երեխաներ են զոհվել: Այս դեպքում, ըստ իս, ոչ մեկին չի կարելի մեղադրել անձնական կարծիքի համար, որքան էլ որ դա ծայրահեղ կարող է լինել: Հաշվի առնելով հարևան երկրում Հայաստանի ու հայության նկատմամբ օրեցօր ահագնացող գարշահոտ ատելության մաշտաբները` բնավ զարմանալի չէ, որ այստեղ մարդիկ նույն կերպ են արձագանքում Ադրբեջանի բնակիչների զոհվելուն: Բնազդաբար բոլորն էլ ցանկացած ադրբեջանցի երեխայի ընկալում են որպես ապագա զինվոր, որը կարող է վաղը սպանել ևս մեկ հայի: Մյուս կողմից հասկանալի են այն մարդկանց կարծիքները, որոնք գոնե չեն ուրախանում թեկուզ թշնամու երեխայի մահից: Ամեն դեպքում երեխան մնում է երեխա, և դեռ, կրկնում եմ, դեռ անմեղ է, քանի գլուխը չեն լցրել այդ նույն գարշահոտ ատելությամբ: Էնպես որ, երկու կարծիքներն էլ ինձ համար հասկանալի են և ընկալելի: Համեմատության համար ասեմ, որ Պերմյակովի` հայ ընտանիքը գնդակահարելուց հետո նույնպիսի բանավեճ էր ծավալվել ադրբեջանական տիրույթում: Երևի շատերի համար զարմանալի բացահայտում կլինի, որ Ադրբեջանում նույնպես հայ երեխաների մահից չուրախացողներ կան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10204138505292145
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել