Այսօր Երևանի քաղաքապետարանում «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ տնօրենն ու ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համայնքային զարգացման ծրագրի համակարգողը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի www.iyerevan.am կայքը, ինչը մի շարք երիտասարդների մոտ մտահոգություն է առաջացրել, թե իբր քաղաքապետարանը գողացել է երիտասարդների ստեղծարար միտքը։
Հարգելի՛ Արման Աթոյան, citybugs-ի մշակողներ, www.iyerevan.am-ը բացարձակ այլ նախագիծ է և պետք չէ շփոթել այն ձեր ստեղծած նախագծի հետ։ Citybugs-ը խնդիրներ և առաջարկներ բարձրացնող կայք է, ինչը ողջունելի է, և քաղաքը միայն կօգտվի դրանից, իսկ www.iyerevan.am-ը մի նախագիծ է, որում ներկայացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված նախագծերը։ Երկու նախագիծն էլ կարող են հանգիստ գոյատևել և ապրելու իրավունք ունեն, մեկը պետական է, մյուսը՝ մասնավոր։ Պետք չէ այդքան ծանր տանել և կատու ման գալ մութ սենյակում, առավել ևս ամպագոռգոռ հայտարարություններ անել։
Հ.Գ. Մեկ դիտարկում ևս, citybugs–ը մեկնարկել է հոկտեմբերի 1–ին, իսկ www.iyerevan.am-ը դեռևս երեք ամիս առաջ արդեն իսկ տեխնիկական առաջադրանքի հետ մեկտեղ քննարկվել է ՄԱԿ–ի Զարգացման Հայկական Գրասենյակում։ Հետևաբար՝ խորհուրդ է տրվում ընտրել համագործակցության ուղին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=3956014467709&set=a.1079536317553.2012088.1500644493&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել