ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները մեկը մյուսին հերթ չտալով քլնգում են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով խոսել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելու և նրա որդուն պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Մեկն ասում է, թե ինչ մայր ես, որ ամբողջ օրը տանը չես, մյուսն ասում է, թե պատրաստ է նրան տրամադրել բժշկական օգնություն: Դե հա, իրենց պատկերացմամբ հիվանդ է այն կինը, որն իրենց ունեցվածի ու իրենց սերմից առաջացած հանցագործ որդիների պահպանությունից բացի կարող է այլ, առավել հանրօգուտ որևէ գործով զբաղվել: Հա, դա լուրջ հիվանդություն է, ՀՀԿ-ական հերձած ուղեղների համար, որոնց պատերացումը ընտանիքի մասին հենց էդպիսին է: Նրանք առիթը բաց չեն թողնում մի երկու քոթագ հասցնելու կնոջը, երբ նա տուն մտնելուն պես ուշացնում է տապշկեքը, այսինքն հողաթափերը վազելով բերել, չեն ընկրկում երեխաների ներկայությամբ ստորացնել նրանց մորն ու գոռալ. "Ախչի, անասուն, չասի սենց բդի լնի", չեն էլ մտածում, որ էդ երեխաները էդ տնից դուրս են գալու, որպես կատարյալ անասուն ու անասնական վարքուբարքով խեղելու են ճակատագրեր, ում կուրացնելու են, ում էլ՝ վերացնելու: Հիմա, երբ նման "տղամարդը" հանդիպում է այլ տիպի կնոջ, համարում է շեղում, ու փորձում է համոզել ինքն իրեն, որ դա անհնար է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/880515611971240?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել