Երեկ ԱԺ-ում Փոստանջյանն ընդդեմ Սարոյանի հուժկու ճակատամարտի ժամանակ, երբ երկկողմանի տևական կրակահերթից ԱԺ-ի շենքի հիմքերը դղրդացել են, իսկ շենքում տեղադրված ջրի ապարատները չեն աշխատել ցնցումից, թուրքն էլ, չմոռանանք, տեսել` ուրախացել է, որոշ պատգամավորներ փորձ են արել հանդարտեցնել երկու հակառակորդ բանակներին` ազատելով Փոստանջյանին Սարոյանից և Սարոյանին Փոստանջյանից: Խաղաղապահ այս առաքելությունը կատարողներից է եղել այդ թվում պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Այսօր տիկին Եսայանը հայտարարել է, որ ինքը հետևել է երեկ երկու պատգամավորների զրույցին, ինչն, իր համոզմամբ, փոխադարձ հարգալից զրույց էր:
Ինձ թվում ա՝ սրանից հետո հայկական հարսանիքների թամադաները նորապսակների կենացը հերթական անգամ խմելիս պետք է ասեն նրանց, որ կարևորը ոչ թե փոխադարձ հարգանքն է, այլ փոխադարձ սերը: Հա, Մինսկի խմբին էլ բան չասեք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovik.afyan/posts/954799484559876?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել