Mediamonitor.am-ը գրում է.
Հայտնի լրագրող և ձեռներեց Վլադիմիր Յակովլեվը որոշեց ապացուցել, որ կյանքը 50-ից հետո կարող է լինել շատ ավելի պարզ և զվարճալի, քան երիտասարդ տարիքում: Նա սկսեց ճանապարհորդել ամբողջ աշխարհով՝ նպատակ ունենալով գտնել վաթսուն, յոթանասուն, ութսուն և ավելի տարիքով մարդկանց, ովքեր պահպանել են իրենց առողջությունը և ապրում են հագեցած և հիանալի կյանքով: Այսպես ծնվեց «Չեմ ուզում երիտասարդ լինել բլոգը», որտեղ հավաքված են մեր մոլորակի վրա ապրող նման մարդկանց ոգեշնչող պատմությունները:
- Կարիք չկա անհանգստանալ մի բանի համար, որը դեռ տեղի չի ունեցել: Այն ինչից մենք վախենում ենք, երբեք էլ տեղի չի ունենում :(Հեդդա Բոլգար, 103)
- Երջանկությունը կյանքի ոճ է: Հենց այդպես: (Պետ և Ալիսիա Մուրհեդ 81 և 66)
- Մեր մոլորակի բնակիչներին պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան, չնկատելով նրանց թերությունները:
- Հարկ չկա վերադաստիարակել որևէ մեկին, հատկապես մտերիմներին: Պարզապես պետք չէ շփվել նրանց հետ, ովքեր ձեզ դուր չեն գալիս:(Ֆելիքս Դոզորեց, 82)
- Մի փորձեք ապացուցել ձեր իրավացի լինելը: Ընդհանուր առմամբ դա ոչինչ չի փոխի: (Ֆելիքս Դոզորեց, 82)
- Պետք չէ շատ ծեր լինել, ինչ որ բան փորձելու համար:(Բաստեր Մարտին, 104):
- Պետք է խուսափել անգործությունից: (Ֆելիքս Դոզորեց, 82)
- Մեծ նշանակություն մի տվեք տհաճություններին: Դրանք անցողիկ են: (Ֆելիքս Դոզորեց, 82)
- Առավոտյան արթնանալիս մտածեք որևէ հաճելի իրադարձության մասին, թեկուզ և աննշան: (Ֆելիքս Դոզորեց, 82)
- Պետք չէ խուսափել այն մտքից, որ դուք սոսկում եք: Եթե դուք վախենում եք, դա բնական է: Քանի դեռ դուք շարունակում եք զգուշանալ, ձեր ուղեղը շարունակում է մնալ ակտիվ և երիտասարդ:(ԼԻնն Մարտին, 72)
- Երբեք ուշ չէ փոխել գործունեության տեսակը և սկսել կատարելագործվել նոր գործի մեջ: Որքան էլ ուշ սկսեք, միևնույնն է վարպետության հասնելու ուղին շատ դանդաղ է ընթանում: (Մել Շարպ, 77)
- Երջանիկ լինելը չափազանց պարզ է: Պետք է ընդամենը լավ մարդ լինել և չմտածել, որ բոլորը պարտավոր են ինչ որ բան անել ձեզ համար: (Պետ և Ալիսիա Մուրհեդ 81 և 66)
- Չի կարելի թույլ տալ, որպեսզի անհանգստությունը և վախը կառավարեն ձեր կյանքը: (Պետ և Ալիսիա Մուրհեդ 81 և 66)
- Շարունակ պետք է նոր գաղափարներով հղանալ: Բայց փորձն է օգնում դրանք կյանքի կոչել: Տարիքի առավելությունը կայանում է մտածածը իրականացնելու կարողության մեջ: (Լուրդես Բերգադա, 64)
- Բարին և չարը շարունակ պտտվում են: Եթե ցանկանում եք երջանիկ լինել , ապա որևէ լավ բան արեք ուրիշների համար: (Պետ և Ալիսիա Մուրհեդ 81 և 66)
- Պետք չէ դժգոհել, լաց լինել կյանքի խնդիրների կամ սեփական տարիքի պատճառով: Իմաստ չունի: Պետք է գործով զբաղվել: (Գրեյս Կուկ, 85)
- Պետք է որքան հնարավոր է քիչ կախված լինել ուրիշների կարծիքներից: Միևնույնն է կգտնվի մեկը, ով կքննադատի քո տեսքը, քո արարքները, քա հավատքը:
- Օգնել հեռու և մոտ մարդկանց. օգնելը մեծ երջանկություն է:Պետք չէ գարշել նրանցից: (Հեդդա Բոլգար, 103)
- Մի ծանրաբեռնեք ձեզ տհաճ մտքերով: Անիմաստ է:(Տաո Պոշոն Լինչ, 95)
- Երջանկության համար շատ քիչ փող է հարկավոր:(Պոլ Ֆեգեն, 78)
- Իսկական երջանկությունը մեր մոլորակի մարդկանց, հատկապես երեխաներին ուրախացնելն է: (Պոլ Ֆեգեն, 78)
- Փորձեք օգնել մեկին անելու այն, ինչը նախկինում նրա մոտ չէր ստացվում: Ամենամեծ երջանկությունն է տեսնել մարդու երեսը այն պահին, երբ նրա մոտ ստացվում է այն, ինչը նախկինում չէր ստացվում: (Տաո Պոշոն Լինչ, 95)
- Առողջությունը ջանքեր է պահանջում: Եվ արժե: Քանի որ առանց առողջության կյանքում ուրախություն չկա: (Ֆելիքս Դոզորեց, 82)
- Ես ամեն ինչ ներում եմ: Ես չգիտեմ, թե ինչու է պետք բարկանալ ինչ որ մեկի վրա: Լսեք մեր մոլորակի բնակիչներին: Պարզապես լսեք և փորձեք հասկանալ, ինչի մասին են նրանք խոսում:(Գրեյս Կուկ, 85)
- Մարդիկ հաճախ կարծում են, որ իրենց երազանքների կատարումն անհնար է և այդ իսկ պատճառով ոչինչ չեն անում: Դա սխալ է: Պետք է փորձել, չի կարելի հանձնվել և կանգ առնել դեպի երազանքը տանող ճանապարհի կեսին:(Պետ և Ալիսիա Մուհեդ, 81 и 66)
- Աշխատել պետք է հաճույքի, այլ ոչ թե միջոցներ ունենալու համար:(Պոլ Ֆեգեն, 78)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել