Այս 38-ամյա օքսֆորդցին ապացուցեց, որ ինքն իրոք արժանի է իր անվանը։ Ջեյմս Բոնդն անցյալ տարի 292 կգ էր կշռում։ Ճարպակալման հետևանքով նրա ինքնազգացողությունն այնքան էր վատացել, որ նա մի օր ուշաթափվեց աշխատանքի ժամանակ։ Գիրությունն այնքան լուրջ առողջական խնդիրներ էր առաջացրել այս տղամարդու մոտ, որ որոշ ժամանակ անց նա հասկացավ, որ այլևս ի զորու չէ աշխատել։ Բոնդն ստիպված էր թողնել աշխատանքն ու լրջորեն զբաղվել իր բուժմամբ։ Բուժզննումից հետո պարզ դարձավ, որ Ջեյմս Բոնդին հաշված օրերի կյանք է մնացել։ Նա վիրահատության ենթարկվեց, ապա առողջ սննդակարգ մշակեց իր համար ու, հրաժարվելով անառողջ սննդամթերքից, 152 կգ նիհարեց։ Նա խոստովանել է, որ նախկինում տառապում էր որկրամոլությամբ։
![]() |
![]() |
Ես ցրվածություն ու հիպերակտիվության համախտանիշ ունեմ, ինչպես նաև կպչուն-սևեռուն խանգարում։ Ես շատ էի բարկանում, ուստի սնվելն ինձ համար մխիթարանք էր։ Հետո ես խնդիրներ ունեի ամուսնական կյանքում, որոնց պատճառով ես ավելի շատ էի ուզում ուտել։

Նա արդեն 12 տարի է, ինչ ամուսնացած է իր կնոջ հետ։ Նա ասում է, որ պատանության տարիներին բավականին սլացիկ կազմվածք է ունեցել։ 16 տարեկանում նա ընտանեկան դժվարությունների առջև կանգնեց ու ստիպված եղավ տեղափոխվել մանկատուն։ Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ առաջ եկան հոգեբանական այնպիսի լուրջ խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում հանգեցրին որկրամոլության։

Ես սկսեցի օրը 18 փաթեթ չիպս ուտել և 2 լիտր նարնջի հյութ խմել։ Այսպես, 25 տարեկանում ես 203 կգ էի կշռում։
Նախքան 30 տարին բոլորելը Ջեյմս Բոնդի քաշը հասավ 392 կգ-ի։ Օրական 16 սենդվիչ, 6 բուրգեր և էլ ինչ ասես որ չէր ուտում այս գերքաշ տղամարդը։ Ուշաթափությունից հետո Ջեյմս Բոնդին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Բժիշկները հայտնեցին, որ իրենք պատրաստ են ստամոքսի փոքրացման վիրահատություն կատարել, սակայն դրա համար հարկավոր էր, որպեսզի Բոնդն առնվազն 64 կգ նիհարեր նախքան վիրահատությունը։ Բոնդը բարեհաջող կատարեց բժիշկների պահանջը, ու երբ նրա քաշը հասավ 209 կգ-ի, նա վիրահատության ենթարկվեց։ Ստամոքսի փոքրացման վիրահատությունը կատարվեց անցյալ տարվա նոյեմբերին, իսկ մայիսին նա արդեն 152 կգ նիհարել էր։ Ներկայումս նրա քաշը 139 կգ է կազմում։ Անշուշտ, նա դեռևս գեր է համարվում, սակայն դիետաներն ու առողջ ապրելակերպը շարունակվում են, ուստի բացառված չէ, որ շուտով Ջեյմս Բոնդը կվերածվի սլացիկ ու գայթակղիչ մաչոյի։ Դե ինչ, մի քիչ էլ սպասենք։





