Երեկ զարմանքով պարզեցինք, որ «կաթի սեր» կոչվող ապրանքատեսակը Վանաձորում ևս մեկ անգամ է թանկացել. եթե 1-2 տարի առաջ այն 200 դրամ էր ու հետո դարձավ 300-350 դրամ, ապա ներկայումս 450 դրամ է (ընդ որում՝ խանութներում վաճառվում է առանց գնարժեքը մատնանշող գրառման): Իսկ ընդամենը մի քանի շաբաթ առաջ գյուղացիները հեռուստատեսությամբ բողոքում էին, որ իրենցից կաթն էժան են գնում կաթի վերամշակմամբ զբաղվողները, և որպես բողոքի ձև, արտասահմանյան փորձից ընդօրինակված, գյուղերից մեկում կաթը գետն էին լցրել: Սա ի՞նչ անտրամաբանություն է, ինչո՞ւ ՏՄՊՊՀ-ն այս խնդրով չի զբաղվում: Եթե կաթն էժան են գնում, վերամշակող ձեռնարկություններն ինչո՞ւ են թանկ վաճառում: Ի դեպ, շուկայում էժանանալու միտում է դրսևորել պանիրը, մինչդեռ, չգիտես ինչու, կաթնասերն ու մածունը թանկացած մակարդակի վրա էլ մնում են. նախկինում 150-350 դրամ արժողությամբ թթվասերի փոքր ու մեծ տուփերը համապատասխանաբար դարձել են 200-550 դրամ՝ ըստ չափի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել