Newsline.am-ը գրում է.

Վաշինգտոնի թմրամիջոցների դեմ պայքարի հատուկ վարչությունը և Մայամիի ու Նյու Յորքի դատախազությունները սկսել են հետաքննություն Վենեսուելայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ հերոինի փոխադրում և փողի լվացում կազմակերպելու կասկածով: Սրա մասին Wall Street Journal-ին տեղեկացրել են սեփական աղբյուրները:

Ըստ հրապարակման` Վենեսուելայի իշխանությունների հասցեին ուղղված մեղադրանքները հիմնվում են ձերբակալված թմրադիլերների հարցաքննության, ինչպես նաև վենեսուելական մատնիչների հայտնած տեղեկությունների վրա: Աղբյուրները հայտնում են նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը կապ չունի այս հետաքննության հետ, սակայն ստիպված կլինի միջամտել հետաքննությանը, եթե  անհերքելի ապացույցներ լինեն:

Թրաֆիքինգի գործով գլխավոր դերակատարներից մեկը համարվում է Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Դիոսդադո Կաբելոն, ով երկար տարիների ընթացքում համարվում է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի զինակիցը: «Բազում վկայություններ կան, ըստ որոնց՝ այս մարդուն կարելի է համարել թմրամաֆիայի կլանի պարագլուխներից մեկը, եթե ոչ՝ միակ պարագլուխը: Նա մեր գլխավոր թիրախն է»,- հայտարերել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել