Ամիրյան փողոց, Չարենցի անվան դպրոցի դիմաց կանգնել եմ, որ հանդիպեմ ընկերներիցս մեկին, ում արդեն քսան տարի է՝ չէի տեսել: Մեկ էլ դպրոցից դուրս են գալիս երկու՝ հազիվ յոթ-ութ տարեկան, գեղեցիկ, մոմից սարքած աղջիկ երեխաներ: Ականջ դրեցի, տեսնեմ՝ այսօրվա երեխաներն ինչի մասին են խոսում...
Աղջիկ- Ուրեմն էս Դավուլին պատին դեմ տվեցի, ասացի՝ ուրեմն ուշադիր ինձ լսի, արա, սրանից հետո քեզ հավաք կպահես: Դավուլն էշացած նայեց աչքերիս մեջ, ու թե ես քեզ էլ չեմ սիրում, ես էլ շարունակեցի. երբ Դավուլը սկսեց համը հանել ու փորձեց դեմքիս չռփել, էլ չդիմացա ասացի. արա «իդի նախօրոք»...
Չշարունակեմ... Ես ապշած եմ, նստեցի դպրոցի դիմաց` նստարանին, ու մնացի նստած: Ինչ է կատարվում, չեմ հասկանում, այս մի մատ երեխան արդեն գիտի շատ ու շատ բառերի, վատագույնը՝ այն էլ հայհոյանքների իմաստը. (այդ ժամին երեխաները պետք է դպրոցում լինեին, թե ինչու էին դուրս եկել հարց լուծելու, չհասկացա)...
Հիմա ասում եմ՝ կարո՞ղ է Չարենցի անվան դպրոցի տնօրենը երեխային իր աշխատասենյակում պահած-պատժած լինի... Թե չէ «իդի նախօրոք» բառը երեխան որտեղի՞ց պետք է սովորած լինեի... Այդ լեկսիկոնը շատ նման է Չարենցի դպրոցի՝ հարյուր տարվա տնօրենի լեկսիկոնին, ում մի առիթով տարիներ առաջ հանդիպեցի, ու երբ իմացավ, որ լրագրող եմ, ասաց՝ «Վա՜յ, վատ երազ էլ չէի տեսել, էս որտեղի՞ց հայտնվեցիր», ու դուռը շրխկացրեց, ներս մտավ, այնքան փակված մնաց աշխատասենյակում, մինչև երևի ասացին, որ հեռացել եմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել