Բեն Մոզերի ու Մերի Լապկովիցի միջև դեռ տարրական դասարաններից յուրահատուկ կապ կար։ Նրանք 3 տարի նույն դասարանում էին սովորում։ Մերին տառապում է Դաունի սինդրոնով, բայց դա ոչ մի կերպ չազդեց նրանց ընկերության վրա։ «Հնարավոր է, որ իմ քրոջ հասակակիցների մեծ մասը խուսափում էր նրանից կամ էլ պարզապես համարում նրան տարօրինակ ու իրենցից տարբերվող, բայց ոչ Բենը…», – կիսվում է իր հիշողություններով Մերիի ավագ եղբայրը։ Բենի մայրն իր հերթին պատմում է. «Պետք է խոստովանեմ, որ իմ որդին միշտ էլ ակտիվ երեխա է եղել։ Նա մշտապես հետևում էր Մերիին ու հոգ էր տանում, որպեսզի նա, ինչպես մնացածները, մասնակցի տարատեսակ մանկական զվարճանքներին»։

4-րդ դասարանում Բենը խոստացավ Մերիին, որ երբ իրենք մեծանան, ապա նա կհրավիրի Մերիին ավարտական երեկոյին։

Ժամանակը, սակայն, բաժանեց այս ընկերությունն ու տարբեր դպրոցներ տարավ նրան, բայց տարիներ անց նրանք կրկին հանդիպեցին, երբ նրանց դպրոցների սպորտային թիմերը հանդիպեցին դպրոցական առաջնության ժամանակ։

Պարզվեց, որ Բենը չէր մոռացել իր խոստման մասին և անսպասելի առաջարկ արեց Մերիին. տղան հրավիրեց նրան ավարտական երեկոյի։

Մերին հաճելիորեն զարմացած էր. «Ես արդեն պատրաստվում էի գնալ իմ ընկերների հետ, բայց այսպիսի բան եղավ», – պատմում է աղջիկը։

Բենն ու Մերին շքեղ հագնված, ինչպես հարկն է, գնացին ավարական երեկոյին։ Այնտեղ նրանց հանդիպեց նույնիսկ նրանց՝ տարրական դասարանի ուսուցչուհին, ով հատուկ էր եկել, որպեսզի տեսնի այս զույգին։ Կինը 7-րդ երկնքում էր՝ տեսնելով նրանց միասին. «Բենը ողջ երեկո աչքը չէր թեքում աղջկանից ու հոգ էր տանում նրա մասին։ Նա ցանկանում էր, որպեսզի Մերիի դեմքից ժպիտն անպակաս լինի այդ օրը», – պատմում է նա։

Մերիի եղբոր խոսքերով՝ Բենն իրոք կարողացավ վերականգնել իր հավատն առ մարդկայնություն ու երջանիկ դարձնել իր քույրիկին։

Ահա թե ինչպիսին է ընկերությունը։ Բենի մայրը կարող է հպարտ լինել, որ այսպիսի զավակ է դաստիարակել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



