Հերացի ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների համար թեստային աշխատանքներ էի կազմել, որպեսզի դրանց արդյունքներով օլիմպիական խմբակ նոր աշակերտներ վերցնեմ: Հարցերից մեկն էսպիսին էր՝ ո՞րն է ավելի շուտ առաջացել՝ հա՞վը, թե՞ հավկիթը (հիմնավորել պատասխանը):
Նման հարցով ուզում էի ստուգել աշակերտների տրամաբանությունը և բուսաբանությունից, կենդանաբանությունից, անատոմիայից և բջջաբանությունից ու գենետիկայից անցած գիտելիքները համադրելու ունակությունը:
Պատասխանների մեծ մասն ուղակի շատ զարմացրեց/հետաքրքրեց ինձ: Գրեթե բոլորը նշել էին հավը և որպես հիմնավորում հղում էին արել Աստվածաշնչին և իրենց՝ քրիստոնյա լինելու վրա:
Կարևոր է նշել, որ 10-րդ դասարանցիները դեռ էվոլյուցիոն տեսությունը նորմալ չեն անցել և ավելի բարձր դասարաններում են դա անցնելու: Հետաքրքիր կլինի նույն աշակերտների մոտ նորից այս հարցը բարձրացնել, երբ արդեն անցնեն էվոլյուցիոն տեսությունը և համեմատել պատասխանները: Հատկապես հետաքրքիր կլինի տեսնել, թե քանիսն են փոխում իրենց մոտեցումը գիտական տեսությունը հասկանալուց հետո: Ո՞րն է ավելի խորը հետք թողնում ապագա բժիշկների մտահորիզոնի վրա՝ կրո՞նը, թե՞ գիտությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել