Կռիվ է անում միայն Սուրեն Խաչատրյանի որդի՞ն, իհարկե ո՛չ: Նմանատիպ կռիվներ և ծեծկռտուքներ կարող են լինել ամեն օր՝ յուրաքանչյուրիս մասնակցությամբ: Սա մտածելակերպի պրոբլեմ է, քանզի մեզանից յուրաքանչյուրը մտածում է, որ սեփական արժանապատվությունն ու «ճիշտը» պետք է ապացուցի բռունցքների և «ռազբոռկաների» ճանապարհով, այլ ոչ երբեք օրենքի: Բայց երբ մենք ծեծելու փոխարեն ծեծ ենք ուտում, հիշում ենք օրենքը, ոստիկաններին և սկսում՝ բողոքել, որ մեզ ծեծել են, իսկ երբ մենք ենք ծեծում, և ծեծվածները բողոքում են, մենք նրանց համարում ենք «գործ տվող», մոռանալով, որ ինչ-որ ժամանակ առաջ ինքներս էինք ծեծված «գործ տալիս»: Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը և վերջ տանք միջնադարյան պատկերացումներով, այսինքն՝ ծեծուջարդի, հայհոյանքի կամ ուժի դիրքերից «տղայական» հարցեր լուծելու մտածելակերպին: Եկեք ապրենք օրենքով. վիրավորված լինելու դեպքում դիմենք ոստիկանի, այլ ոչ մեր բազկի օգնությանը, և շատ բան մեր կյանքում կփոխվի: Մնացյալ բոլոր խոսակցություններն, ուղղակի, անհեթեթ են, անիմաստ և սին: Սովետական տարիներից ժառանգություն մնացած կեղծ «գողական» գաղափարախոսությունը պետք է արմատախիլ անել մեր նոր սերնդի տեսադաշտից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/804952549573822?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել