1. Ձեռք բերված գիտելիքները դեռ հաջողության գրավական չեն, հարկավոր է նրանք կիրառել նաև կյանքում:
2. Առանց գործողության հիանալի գաղափարը ոչ ոքի պետք չէ:
3. Եթե սպասում եք հարմար պահի, որ իրականացնեք Ձեր քայլերը, ապա հնարավոր է և ուշանաք:
4. Քանի դեռ շարունակում եք անել այն, ինչ միշտ եք անում, ստանալու եք այն, ինչ սովորաբար ստանում եք:
5. Չարժե վախենալ փոփոխություններից, նրանք անհրաժեշտ են բոլորիս:
6. Կարգապահությունը պետք է նրա համար, որ այն, ինչ ցանկանում եք ամենից շատ, ու այն, ինչ ցանկանում եք այս պահին, նախադասությունների մեջ ընտրություն կատարելիս կանգնեք առաջինի վրա:
7. Ե՛վ հաջողակները, և՛ անհաջողակները ծնվում են մերկ, իսկ թե ինչ հագուստ կհագնեն, կախված է նրանց քայլերից:
8. Սկզբում պետք է սովորել ասել «ԱՅՈ», քանի որ դա Ձեզ թույլ կտա գտնել կյանքի նպատակը: Այնուհետև պետք է սովորել ասել «ՈՉ», որպեսզի կենտրոնանաք այդ նպատակի վրա:
9. Բոլորն էլ ունեն իրենց ուժեղ կողմերը: Եթե ինչ-որ մեկի մոտ այդ քայլերը ստացվել է, ապա դա չի նշանակում, որ Ձեզ մոտ էլ է ստացվելու:
10. Լինել երջանիկ և լինել հաջողակ բոլորովին տարբեր երևույթներ են:
11. Ամեն իրավիճակում Դուք ընտրություն ունեք:
12. Հրթիռն իր վառելիքի մոտավորապես 80%-ը ծախսում է թռիչքը սկսելուց երեք վայրկյանի ընթացքում, իսկ մնացած 20%-ով կարողանում է բարձրանալ տիեզերք և կատարել իր ֆունկցիան: Նույնը նաև բիզնեսում է. սկզբում Դուք ներդնում եք Ձեր ողջ ժամանակը, գումարը, էնտուզիազմը, ջանքերը: Դա կարող է տևել ամիսներ ու տարիներ: Եվ երբ արդեն բարձրանում եք, հիշե՛ք, որ հրթիռի պես Ձեզ այլևս ոչ ոք չի կարող կանգնեցնել:
13. Եթե Դուք գտնվում եք ներքևում, Ձեր ընտրությունն է, եթե Դուք վերևում եք, ապա դա նույնպես Ձեր ընտրությունն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/822133171211213?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել