1.Առաջին շոկոլադե սալիկը արտադրվել է 1842թ. անգլիական «Cadbury» ընկերության կողմից:
2.Չնայած նրան, որ կակաոն դեռ 4000 տարի առաջ օգտագործվել է Ամերիկայում, ներկա դրությամբ կակաո ամբողջ աշխարհին վաճառում է Աֆրիկան: Միայն Կոտ-դ’Իվուարն արտահանում է ամբողջ աշխարհի կակաոյի 40%-ը:
3.Կակաոյին դարեր ի վեր վերագրվում են բժշկական, միստիկական և աստվածային հատկություններ: Օրինակ, լատիներենով կակաոյի ծառը անվանվում է որպես «Theobroma Cacao», որը թարգմանաբար նշանակում է «աստվածային ուտելիք»:
4.Կարմիր գինին համային ամենահաճելի ըմպելիքն է մուգ շոկոլադի հետ օգտագործելիս:
5. 2010թ. հաշվարկվել է տարվա շոկոլադի վաճառքի արժեքը, այն կազմել է 83.2 միլիարդ դոլար: Ըստ հաշվարկների՝ 2016 թվականին այն կաճի 15%-ով:
6.Սթրեսի մեջ գտնվող մարդը 55%-ով ավելի շոկոլադ է օգտագործում, քան սթրեսի մեջ չգտնվողը:
7.Գերմանիայում կա հսկայական ժամացույց, որը պատրաստված է շոկոլադից:
8.Մայաները շոկոլադն օգտագործել են հարսանեկան և կնունքի արարողությունների ժամանակ, այն փոխարինում էր մարդկային արյանը: Իսկ նրանց առաջնորդներին հողին հանձնելու ժամանակ մահացածների հետ շոկոլադ են թաղել:
9.Ամերիկայի չափահաս բնակչության 50%-ից ավելին գերադասում է շոկոլադի բուրմունքն այլ բուրմունքներից:
10.Շոկոլադի հալվելը բերանի մեջ մարդու մոտ ավելի շատ դրական էմոցիաներ է հաղորդում, քան համբույրը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/822122947878902
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել