Աղջիկը չամաչեց իր մարմնից՝ ներքնազգեստով լուսանկարները տեղադրելով համացանցում. գեղեցկության չափանիշները միանգամից փոշիացան:
Կանադուհի Քորթնի Մինան երբեք աչքի չի ընկել իր հասակակիցների շրջանում ավելորդ քաշի պատճառով:
Դասընկերները նրան ամեն հարմար առիթի դեպքում ծաղրում էին: Թվում է՝ ծաղրուծանակը պետք է ընկճեր այդ ամաչկոտ աղջկան: Սակայն Քորթին մեծացավ, ու նախկին թմբլիկ, ամաչկոտ աղջկանից հետք անգամ չմնաց:
Հիմա նա սիրող ամուսին ունի: Ի դեպ, ավելորդ քաշը հօդս չցնդեց: Այսօր նորաձև բլոգեր Քորթնին իր թերությունը վերածել է շնորհի, որով տարբերվում է նիհարիկ մոդելներից:
Նրան հաջողվեց հաղթահարել իր մանկական կոմպլեքսները, ու նա ընդունեց իրեն այնպիսին, ինչպիսին կա
Աղջիկը սեփական փորձով գիտի, թե որքան դժվար է ավելորդ քաշ ունեցող կանանց կյանքը, այդ իսկ պատճառով նա իր վրա վերցրեց բոլոր թմբլիկներին ոգևորելու առաքելությունը։
Բլոգերը պարբերաբար Instagram-ում տեղադրում է իր բաց լուսանկարները՝ ցույց տալով, որ չի ամաչում իր գեր մարմնից։
Քորթնին խոստովանում է, որ սովորություն է դարձրել տանը շրջել ներքնազգեստով: Նման գեղագիտական թերապիան աղջկան օգնել է սիրել իր մարմինը այնպիսին, ինչպիսին այն կա:
Մինան ունի արդեն ավելի քան 40 հազար հետևորդ: Բազմաթիվ օգտատերեր նրան աջակցում են, սակայն կան նաև այնպիսիք, որ քննադատում են անխնա:
Աղջիկը չի վախենում քննադաատությունից:
Կանադուհին հայտարարում է, որ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա նվազեցնել իր ինքնագնահատականը։
Նա իր օրինակով փորձում է օգնել պլյուս չափսերի կանանց։
Աղջկա ամուսինն ամեն կերպ փորձում է աջակցել կնոջն ու խոստովանում է, որ խենթանում է իր կնոջ համար։



















