Սեուլը՝ որպես աշխարհի ամենաանհանգիստ քաղաք
Աշխարհի ամենաանհանգիստ քաղաք համարվող Սեուլի տակ կա ստորգետնյա մի քաղաք: Այն ասես Սեուլ քաղաքի հայելային արտացոլումը լինի: Ստորգետնյա քաղաքը իրենից ներկայացնում է մի մեծ մեգապոլիս, որտեղ զարգանում է բժշկությունը, առևտուրը և ռեստորանային բիզնեսը: Սեուլի մետրոյից օրական օգտվում է 5 միլիոն մարդ: Թոշակառու կանայք հագնվում են շատ շքեղ և հեշտությամբ տիրապետում են բջջային հարմարանքներին, որոնք անհասկանալի են մեր թոշակառուների համար: Վիճակագրության համաձայն գեղեցիկ սեռի ցանկացած երկրորդ ներկայացուցիչ պարբերաբար այցելում է պլաստիկ վիրաբույժի: Հարկ է նաև նշել, որ աշխարհի ամենամեծ ավետարանական համայնքը հենց Սեուլում է գտնվում: Այն բաղկացած է 1 միլիոն մարդկանցից:
Որպեսզի շարժվեն քաղաքի խելահեղ ռիթմին համահունչ, կորեացիներն օգտագործում են կիմչի ( թթու դրած կծու կաղամբ) և ժենշեն: Նույնիսկ քնին նրանք օրական 4 ժամ չեն հատկացնում: Սեուլի ամենատարածված «հանգիստ» ժամանցային վայրը լուռ դիսկոտեկն է: Այցելուները պարում են ականջակալներով լսած երաժշտության տակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/821737317917465?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել