ՀէՑ-ը հերթական անգամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման համար դիմել է ՀՀ -ի ՀԾԿՀ-ին, կամ այսպես ասած ՀՀ պանծալի կառավարության տերմինաբանությամբ՝ 100 տոկոսով մենաշնորհ ունեցող ռուսական ընկերությունը «գնդակը տշել է» կառավարության դաշտ: Հայրենի «բամփելու» նորահայտ մեթոդոլոգիան որդեգրած կառավարիչները, պարզվում է, իրականում բավականին արհեստավարժ են «ներմուծված» մեթոդի իրականացման մեջ, բայց այս և մնացած դեպքերում ուղղակի նրանք միայն ի վիճակի են «բամփելու» ՀՀ շարքային քաղաքացուն, ժողովրդին, բայց ոչ երբեք բավականին լավ ախորժակ ունեցող զանազան ընկերություններին և նրանց հետ սերտաճած ՀՀ քրեաօլիգարխիկ համակարգի թեկուզ մի փոքր հատվածին: Մի տեսակ անտրամաբանական էլ կլիներ: Ինչի՞ մասին է խոսքը, երբ պարզ է, որ ՀՀ-ում մենաշնորհ ունեցող և ամբողջովին այլ երկրին պատկանող ընկերությունների շահույթների մեջ իրենց «համեստ» բաժինն ունեն նաև ոլորտների մեր համապատասխան ղեկավար անձնակազմը, իսկ համակարգի «շթղայական կապակցվածության» գործող մոդելում՝ նաև հայրենի կառավարությունը: Ահա թե ինչ արդյունքներ կարող է արձանագրել այն իրավիճակը, երբ «չագուչն էլ, նալն էլ, մեխն էլ» գտնվում են միևնույն ձեռքում, ուղղակի այս պարագայում, ի դեմս ՀՀ փառապանծ իշխանությունների, կարծես գործում է նաև «ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես» տարբերակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/821691801255350?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել