Թշնամու դեմ չպայքարող, վախից կուչ եկած ժողովուրդը, իր մեջ կուտակված ատելությունը թափում է ներքին ճակատում: Մի բան, որ մեզ մոտ հիանալի է ստացվում, վհուկների որս, օտարերկրյա գործակալներ, դավաճաններ, ծախվածներ ու էլի լիքը նման բաներ: Դէ ինչ արած, երևի սա էլ բնական է, բա կուտակված ատելությունն ու բացասական էներգիան պետք է մի տեղից դուրս տա չէ՞, մեջներս մնա ներսից մեզ կուտի: Ով գիտի, միգուցե այսպես պետք է սկսվի մեր ինքնամաքրաման գործընթացը: Ասում են՝ ջուրը մինչև չպղտորվի, չի պարզվի: Երևի մեր շուրջը կուտակված, մեզ խեղդող թանձր, անշարժ ճահիճը ցրելու լավագույն ձևը այն խառնելն է, շարժելը:

     Միևնույնն է, վաղ, թե ուշ դա լինելու էր: Արտաքին թշնամու դեմ կուչ եկած ժողովուրդը նախ պետք է իր ներքին խնդիրները լուծի, իր ներսում պարզի, թե ո՞վ ու՞մ բարեկամն է: Իր մեջ շարունակ թշնամիներ ու դավաճաններ որոնող ժողովուրդը անհնար է, որ դրանք չունենա, անհնար է, որ չտեսնի իրեն խեղդող ճահիճը: Ուրեմն, սարսափելի ոչինչ չկա, ոչինչ հենց այնպես չի լինում: Հազար թրի տակով, հազար տիրոջ ձեռքով անցած հայ ժողովուրդը չեր կարող տեսակների բաժանված չլիներ: Ուրեմն եկել է պահը որպեսզի տեսակավորվենք ու հասկանանք, թե ո՞վ, ո՞վ է, ով ի՞նչ է ուզում էս աշխարհից:

   Էն, որ շարունակ ասում ենք՝ իսկական հայը, զտարյունը, արմենոիդը վերջապես պետք է տեսնե՞նք, թե՞ ոչ: Այդ դեպքում տեսակների կռվից չպետք է վախենալ, այն վաղ, թե ուշ լինելու էր ու պարզեր դարերով կուտակված գաղջ մթնոլորտը: Այսօր արդեն հաստատ բոլորը հասկացել են, որ մեր փրկության, առաջխաղացման, զարգացման ԱՐԳԵԼԱԿԸ թշնամուց առաջ, նախ մենք ենք՝ հայերս, դե ուրեմն մնում է պարզենք, թե ո՞ր «տեսակի հայերը»...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել