Դասախոս ծանոթս ասում էր, որ մեկ-երկու խելքը գլխին ուսանողի համար է շարունակում դասավանդել: 
Նման է, որ նույն հարցը բոլորս ունենք մեր առջև, թե բա լավ, ում համար ենք գլուխներս շարունակաբար պատերով տալիս՞:
Ես այլ ձևակերպում ունեմ- իմ համար, իմ անցած ու մնացած կյանքի արժանապատվության համար: 
Սա անձնական նեմեսիսի պես մի բան է: Թալեաթ չեմ սպանում, բայց օր օրի վրա ինքս ինձ ճշտում եմ իմ արածի սխալն ու ճիշտը, մաքրում ինձ իմ ներքին տրամաբանականի առջև: 
Կապ չունի թե մեկը պուտինախեղդ է, մյուսը փրկիչ, մյուսը գուռու, մյուսը նարցիս, մեծամիտ, հայվան, մանր, կամ սուտ մարդ: Կա օբյեկտիվ աշխարհ- իրականություն, որը թքած ունի բոլորիս վրա՝ անկախ մեր ով ու ինչ լինելուց:
Իհարկե շատ բան կախված է դիմացինի ախորժակից, ժանիքների հզորությունից ու մարդ մոլորեցնելու ունակություններից: Բայց երբ կողք ես կանգած ու ամբողջ տեսարանն է հասանելի, ապա կատարվողը գաճաճ է ու անարժան: 
Բարձր եղիր ժխորից ամեն դրվագում և կտեսնես ամեն ինչ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել