Բանանով պատրաստվող զարմանահրաշ բնական դեղամիջոցը փորձարկվել է հազի և բրոնխիտի բուժման ժամանակ: Այն օգտակար է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Այն բավականին սննդարար է և համեղ, ինչպես նաև դրական ազդեցություն է գործում ստամոքսի վրա: Հազի, կոկորդի ցավի և բրոնխիտի ժամանակ երեխաներին խորհուրդ է տրվում տալ այս դեղամիջոցից, որը պատրաստելու համար անհրաժեշտ է.

400 մլ եռման ջուր,
2 հասած բանան
2 թեյի գդալ շաքարավազ կամ մեղր` ըստ ճաշակի (մեղրի դեպքում այն պետք է ավելացնել, երբ խառնուրդը սառչի, որպեսզի մեղրը չկորցնի օգտակար հատկությունները):

Պատրասպման եղանակը. լավ տրորել բանանը պատառաքաղով կամ գդալով, ավելացնել շաքարավազը և լավ խառնել: Խառնուրդի վրա լցնել եռման ջուրը և թողնել փակ տարայում 30 րոպե: Մեղր օգտագործելու դեպքում այն ավելացնել սառչելուց հետո:

Օգտագործման եղանակը. օգտագործել գոլ վիճակում, խմել օրական 4 անգամ` 100 մլ չափով: Ամեն օր նոր չափաբաժին պատրաստել: Հազն անցնում է մի քանի օրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել