1Mediamonitor.am-ը գրում է.

Երկար տարիներ շարունակ Տրանսիլվանիան համարվում էր վամպիրների մասին լեգենդների հայրենիքը: Վալախիայի հայտնի առաջնորդ Վլադ Ցեպեշը, ով ավելի հայտնի է Վլադ Դրակուլա անունով, մարդկանց պահում էր սարսափի մեջ և հայտնի էր որպես արնախում: Իսկ կոմսուհի Էրժեբեթ կամ Էլիզաբեթ Բաթորին ամբողջ աշխարհում հայտնի է երիտասարդ աղջիկների հանդեպ ցուցաբերած իր դաժանությամբ: Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես պատմության ամենաարնախում մոլագար:

1560 թվականի օգոստոսի 7-ին հարուստ և հայտի ընտանիքներից մեկում մի աղջիկ ծնվեց: Բաթորի տոհմը շատ հերոսներ, հարգելի և պատվելի քահանաներ, քաջ զինվորներ ու ղեկավարներ ուներ: Կոմսուհու զարմիկը՝ Ստեֆանը, ճանաչվել է հերոս զինվոր , այնուհետև Տրանսիլվանիայի ղեկավար, որից հետո էլ Լեհաստանի թագավոր: Այս վաղ ժամանակներում ազնվական ընտանիքներում տարածված էր արյունակցական կապով ամուսնությունները: Դա էլ հանգեցնում էր նրան, որ շատ երեխաներ ծնվում էին հոգեկան շեղումներով կամ վտանգավոր էին լինում հասարակության համար: Էլիզաբեթի հարազատ հորեղբայրը սև մոգությամբ էր զբաղվում: Մորաքույրը հայտնի էր ոչ միայն սեռական այլ կողմնորոշումներ ունենալու համար, այլ նաև շատ դաժան էր: Իսկ նրա հարազատ եղբայրը հայտնի հարբեցող անառակ էր:

Երիտասարդ կոմսուհին տառապում էր էպիլեպսիայով և տարբեր հոգեկան խանգարումներով: Չնայած դրան, նա շատ լավ էր սովորում և չափազանց խելացի երեխա էր: 15 տարեկանում նրա հետ չէին կարող համեմատվել իր տարիքի մյուս ազնվական ընտանիքների երեխաները, նա տարբերվում էր բարձր ինտելեկտով և ուներ հատուկ հմայք: Այդ ժամանակ, երբ Տրանսիլվանիայի ղեկավարը հազիվ էր կարողանում կարդալ, Էլիզաբեթը ազատ տիրապետում էր 3 օտար լեզվի:

2

Ինչպես մյուս ազնվական ընտանիքների ժառանգները, այնպես էլ Էլիզաբեթը դեռ երեխա ժամանակ հասկանում էր, որ իրեն կարելի է ամեն ինչ և իր դիրքն օգտագործում էր տարբեր զվարճանքների համար: Երբեք աղախնին պատժելու հնարավորությունը բաց չէր թողնում և մտրակով հարվածում էր: Հնարավոր էր նաև այնպես, որ ըստ քմահաճույքի նա մահամերձ աստիճանի հասցներ իր հարվածներով: Երիտասարդ կոմսուհին հաճույք էր ստանում՝ տեսնելով , թե ինչպես էր վերքերից արյուն հոսում: Երբ հասկացավ, որ սադիզմն իրեն հաճույք է պատճառում, Էլիզաբեթն սկսեց իր անձնական օրագրում հանցագործության մանրամասները գրի առնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել