Հավանաբար ադրբեջանցի լրագրողը ժամանակին կարդացել էր պարոն Խզմալյանի աշխարհաքաղաքական վերլուծությունները և որոշել էր հատկապես նրանից հարցազրույց վերցնել՝ տարածաշրջանային կանխատեսվող զարգացումներին ծանոթանալու նպատակով:
Իսկ եթե լուրջ. մի քանի անգամ կարդացել եմ նրա վերլուծությունները, և իմ՝ դեռևս գիտության համը չտեսած նվաստիս մոտ մեղմ ժպիտ է առաջացել այդ կիսագրագետ ձևակերպումների կապակցությամբ:
Խզմալյանը հնարավոր է՝ լավ ռեժիսոր է, չեմ կարող ասել, բայց որպես հասարակական-քաղաքական գործիչ նա դուրս է տրամաբանությունից, քանի որ տառապում է հակապուտինյան և գենդերային արդեն խռոնիկ դարձած սինդրոմներով:
Իսկ այստեղ առաջանում է մի տրամաբանական հարցադրում. եթե ադրբեջանական կայքն իրոք երկխոսություն նախաձեռնելու կամ այլ նպատակներով ցանկանում է որևէ գործչից հարցազրույց վերցնել, ապա ինչո՞ւ է ընտրում բոլոր հնարավոր տարբերակներից ոչ ադեկվատը:
Ի դեպ, ֆեյսբուքում արդեն բավականին ակտիվ գործունեություն ծավալող հետազոտական ինստիտուտ կա, որը վերջերս է ստեղծվել, աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող գրեթե յուրաքանչյուր իրադարձության վերաբերյալ ամեն օր իրենց մեկնաբանություններն են տալիս տարբեր մասնագետներ՝ քաղաքագետներ, իրավաբաններ, պատմաբաններ և հատկապես արևելագետներ: Ինչու չէ նաև կարող ենք ավելացնել տարբեր մշակութային գործիչների, լրագրողների և այսպես շարունակ:
Այսպիսով, հայկական ֆեյսբուքը, կարելի է ասել, լի է մտավոր լուրջ ներուժ ունեցող անհատներով:
Իսկ ինչո՞ւ հենց հատկապես հակապուտինիստ Խզմալյանը:
Ոչ, բարեկամներ, սա խոսքի ազատություն չէ: Ոչ ոք չի տեսել Խզմալյանին գումար վերցնելուց, բայց նրա գործունեության տրամաբանությունն է վկայում դրա մասին:
Իսկ խոսքի ազատության վառ դրսևորում է իմ գրառումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/822591127834917?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել