Mediamonitor.am-ը գրում է.
Նյու Յորքում Christie’s աճուրդը ռեկորդներ է սահմանել: Աճուրդում ներկայացված 85 աշխատանքներից ամենաթանկը Մարկո Ռոտկոյի ‹‹Համար 10›› նկարն է: Ստեղծագործությունը վաճառվել է 81,925 միլիոն դոլարով:
Բրիտանացի Լյուսեն Ֆրեյդի ‹‹Benefits Supervisor Resting››-ը վաճառվել է 56,165 միլիոն դոլարով: Նույն գինն է վճարել ժամանակակից արվեստի ինչ-որ սիրահար Էնդի Ուորհոլի ‹‹Գունավոր Մոնա Լիզա››-ի համար: Ամերիկացի մինիմալիստ Ռոբերտ Ռայմանի ‹‹Կամուրջ›› ստեղծագործությունը գտել է իր նոր տիրոջը 20,605 միլիոն դոլարով`դառնալով նկարչի`աճուրդներում վաճառված ամենաթանկ նկարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել