Esem.am-ը գրում է.
Արդեն մեկ ամիս է` երգչուհի Նանան կրկին Մոսկվայում է: ESem.am-ը խոսել է երգչուհու հետ ու պարզել, թե ի՞նչ նպատակով է գտնվում ՌԴ-ում և ի՞նչ նորություններ ունի:
«Քանի որ ապրիլի 4-ին տարեդարձս էր, նաև՝ մենահամերգ ունեի այստեղ, որոշեցի գալ Մոսկվա»,- ասաց երգչուհին, ում մենահամերգը նախատեսված է մայիսի վերջին` Տվեր քաղաքում: Մինչև մենահամերգը երգչուհին նախընտրեց չխոսել համերգային ծրագրի ու այլ մանրամասների մասին՝ ցանկանալով անակնկալ անել իր երկրպագուներին:
Նանայից տեղեկացանք նաև, որ մոտ օրերս յութուբյան իր էջում կտեղադրվի նոր տեսահոլովակը` նկարահանված «Գնա» երգի հիման վրա, որը «Լսում ես ինձ, ճակատագիր» ֆիլմի սաունդթրեքն է:
Այս ամենից բացի, երգչուհին նաև գարնանային նոր ֆոտոշարք է անցել: «Համագործակցել եմ լուսանկարիչ Արմեն Վիրաբյանի, վարսահարդար Սրապ Շիրինյանի և դիմահարդար Մանեի հետ: Ես միշտ նորություններով լի եմ. կրկնվել չեմ սիրում, սպասեք նորանոր անակնկալների»,- նկատեց «ռաբիսի թագուհի» տիտղոսը ստացած երգչուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ